Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Իգիթյան տեսակը պետք է իմանա իր տեղը». Ճարտարապետների հակամարտությունը շարունակվում է

Հունիս 26,2013 17:03

«Ես դատարանից ավելի օբյեկտիվ ընթացք էի սպասում, այս որոշումը հիմք է տալիս ենթադրել, որ դատարանի վրա ճնշում է եղել: Ճնշում եղել է Նարեկ Սարգսյանի կողմից, ենթադրաբար արդարադատության փոխնախարար, Նարեկ Սարգսյանի զարմիկ Ռուբեն Մելիքյանի կողմից, որի արդյունքում դատարանը օբյեկտիվ չի գնահատել: Որովհետեւ այն փաստերը, որոնք ներկայացրել ենք, դրանցից որեւէ մեկի վերաբերյալ կարծիք չի եղել»,- Aravot.am-ին ասաց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը` անդրադառնալով այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից իր հայցն ընդդեմ ճարտարապետ Լևոն Իգիթյանին մերժելուն:

«Վճռի մեջ ասվում է, որ վիրավորելու նպատակ չի ունեցել, բայց միաժամանակ պատասխանող կողմի միակ նկատառումն այն էր, որ հանրությունը պետք էր իմանար Սարհատի ով լինելը: Եվ այդ դիտարկումը մտել է դատարանի վճռի մեջ: Դատարանը մոտավորապես հանդես է եկել պատասխանողի կողմից»,- շարունակեց Ս. Պետրոսյանը:

Նրա խոսքերով, իրենք կվիճարկեն դատավճիռը. «Մոտ 10 տարի փորձում ենք քաղաքաշինության ոլորտում փոփոխություններ անել, եւ մեզ ոչինչ չի վհատեցնում: Այն իրավական պետության իդեալական պատկերացումը, որ ունեմ, իմ գործունեությունն էլ դրան է ուղղված. իմ պատկերացրած Հայաստանում ճարտարապետը ստախոս չպետք է լինի, ինչպես Լեւոն Իգիթյանն է: Դատական գործընթացը շարունակվելու է, եւ որեւէ մի պահ անգամ մտքովս չի անցնում, որ սա անիմաստ գործընթաց է: Իրավական պետություն ստեղծելու ճանապարհին պետք է բոլոր գործընթացները պահպանենք, եւ Իգիթյանի նման տեսակը պետք է իմանա իր տեղն ու հասկանա, որ այլեւս չի կարող սուտ հերյուրանք տարածել: Նրա ասածները ոտքից գլուխ սուտ տեղեկություններ են, եւ կարծում եմ, որ այդ խոսակցությունները չպետք է լրատվամիջոցներով հերքեմ, հակափաստարկներ ներկայացնեմ: Դրանք պետք է դատական գործընթացով հերքվեն»:

Լ. Իգիթյանի մեկնաբանությունը կներկայացնենք առանձին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930