Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Weekly. «Քրդուհու համար Թուրքիան լքած Բոստանջին վերադարձել է»

Հունիս 26,2013 16:37

Հայ երաժիշտ Երվանդ Բոստանջին, որը լքել էր Թուրքիան 1976թ.-ին և 1993թ.-ից ապրում էր ԱՄՆ-ում, անցած շաբաթ վերադարձել է Դիարբեքիր: Հայտնում է «Արմենիան ուիքլի» թերթը:

Ուդահարին Թուրքիայի օդանավակայանում դիմավորել են նրա ընկերները և մի խումբ արվեստագետներ:

«Արմենիան ուիքլի»-ի հետ զրույցում Բոստանջին պատմել է, որ Դիարբեքիրը լքել էր անձնական պատճառներով. «Ես սիրահարվել էի քուրդ աղջկա, բայց հանգամանքների պատճառով չէի կարող ամուսնանալ նրա հետ: Ես վճռեցի հեռանալ, – ասել է նա, – Բայց ԱՄՆ-ում այդպես էլ չհարմարվեցի, իմ սիրտը Դիարբեքիրում էր: ԱՄՆ-ի իմ ստուդիայի պատերը պատված էին Դիարբեքիրի նկարներով ու տեղի հայտնի երաժիշտներով»:

Դիարբեքիր ժամանելուց հետո իրեն ողջունելու եկած ընկերների համար Բոստանջին նվագել է հայկական, քրդական և թուրքական երգեր:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930