Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/կ-ների ներկայացուցիչները դուրս էին եկել փողոց` ի պաշտպանություն խոշտանգումների զոհերի (Տեսանյութ)

Հունիս 26,2013 16:27
PrevPhoto
NextPhoto

Այսօր` խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» եւ «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ները քայլերթ էին կազմակերպել ՀՀ ոստիկանության, Կենտրոն եւ Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի, հատուկ քննչական ծառայության, գլխավոր դատախազության եւ Վճռաբեկ դատարանի երթուղիով:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» հաղորդակցության գծով ղեկավար Զառա Ամատունու խոսքերով, քայլերթով փորձում են բարձրացնել խոշտանգումների եւ անպատժելիության մթնոլորտի մասին խնդիրները:

Հ/կ-ների ներկայացուցիչներn իրենց առաջարկություններն էին գրավոր փոխանցում վերը նշված պետական կառույցների ղեկավարներին:

«Առաջարկում ենք կոնկրետ քայլեր. Ամենակարեւորը` մինչեւ հիմա խոշտանգում եզրույթը Քրեական օրենսգրքով համապատասխանեցված չէ ՄԱԿ-ի կոնվենցիային… որը շատ դեպքերում թյուրիմացություն է բերում, երբ գործերը հասնում են դատարան: Առաջարկում ենք նաեւ, որ մասնագետներն անցնեն համապատասխան որակավորում, որ համակարգում նրանք իմանան` ինչպես բացահայտել գործը եւ չդիմել խոշտանգումների: Մի ուրիշ առաջարկություն էլ` երբ գործերը գնում են դատարան եւ բարձրաձայնվում է խոշտանգումների մասին, այսօրվա դրությամբ, քրեական որեւէ պատասխանատվություն չկա, իսկ մեր առաջարկությունն է, որ անմիջապես գործը ուղարկվի հատուկ քննչական ծառայություն` լրացուցիչ վարույթի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930