Բուլղարիայում ընթացող շախմատի «Varna Open» միջազգային մրցաշարում բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը յոթ տուրից հետո 6,0 միավորով բուլղարացի միջազգային վարպետ Ռադոսլավ Դիմիտրովի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարն ավարտվում է, եւ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` հեռավոր Բրազիլիայից հասել է Եվրոպա: Հնարավո՞ր է, որ Հայաստան էլ գա: «Ցավոք, չեմ կարող: Անպայման պիտի Բրազիլիա վերադառնամ», – պատասխանեց Գրիգոր-Սեւակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ