Նախկինում հայտնել ենք, որ հունիսի 25-ին ընկուզենուց ընկնելու հետեւանքով զոհվել է Տավուշի մարզի Կողբ գյուղի 15-ամյա բնակիչ Լեռնիկ Արարատի Փաշիկյանը:
Մեր տեղեկություններով՝ տղան ծառից ընկել է ընկուզենու վրայով ձգվող 10 կիլովոլտ լարման հոսանքագծից հոսանքահարվելու հետեւանքով:
Նոյեմբերյանի էլցանցից տեղեկացանք, որ այդ տարածքը գտնվում է էլցանցի կողմից սպասարկվող տարածքից դուրս, բաժանարար հատվածից 980 մ հեռավորության վրա: Բարձր լարման այդ գիծը 2005 թվականից հոսանք է մատակարարում Կողբի «Ծակքար» տարածքում գործող «Միլք Լենդ » ՍՊԸ-ին, որը զբաղվում է կաթի արտադրությամբ եւ վերամշակմամբ: Հոսանքի տվյալ գծի սպասարկումը եւ անվտանգության ապահովումը պետք է կատարվի նշված ընկերության կողմից;
Ոստիկանության Տավուշի մարզային բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ