Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Կարևորեցին ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման դերը

Հունիս 26,2013 15:52

Այսօր Երևանում մեկնարկեց «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը:

Ֆորումին հնչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը:  Բացման խոսքով հանդես եկան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Անցյալ տարին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար մի կողմից հոբելյանական էր, մյուս կողմից` բավականին արգասաբեր` գործունեության շատ արդիական ու կենսական բնագավառների ուղղությամբ կատարված աշխատանքների առումով: Որպես դրա հետևանք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2012թ. դեկտեմբերի 19-ն տեղի ունեցած նիստին ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնց թվում ես կկամենայի առանձնացնել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների մինչև 2020 թ ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների մասին» ՀԱՊԿ ՀԱՔ-ի որոշումը:

ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչին մենք վերջերս հատուկ ուշադրություն ենք դարձնում, և դա պատահական չէ: ՀԱՊԿ-ի ապագան և մեր հետագա համագործակցութան արդյունավետությունը մեծապես կախված են  կազմակերպության ռազմական բաղադրիչի ամբողջական վերակազմակերպումից և կառուցվածքային փոփոխություններից, ինչպես նաև նրա ռազմական բաղադրիչների արդյունավետ, նշանակալի և ժամանակին ավելացումից:

Առաջինը. մեր հավաքական անվտանգության տարածքային սկզբունքից ելնելով` անհրաժեշտ է մշտապես ամրապնդել կազմակերպության հնարավորությունները հավաքական անվտանգության երեք տարածաշրջաններից յուրաքանչյուրում: Այս տեսանկյունից, մենք մեր ռուս դաշնակիցների հետ միասին նպատակաուղղված աշխատանք ենք իրականացնում հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Միասնական հայ-ռուսական զորախմբերի հզորացման նպատակով: Գիտեմ, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ևս համապատասխան աշխատանքներ են  իրականացնում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում:

Երկրորդը, պետք է հզորացնել արդեն ստեղծված և առկա Արագ արձագանքման հավաքական ուժերի կարողությունները: Սա վերաբերում է թե այդ ուժերը անհրաժեշտ զենքով և տեխնիկայով զինելուն, թե կազմակերպական և գործունեության այլ ոլորտներին:

Երրորդը` պետք է ստեղծել Կազմակերպության ռազմական բաղադրիչի նոր կառույցներ, և այս տեսանկյունից աշխատանքները, որոնք սկսվել են ՀԱՊԿ շրջանակներում Միացյալ ավիացիոն ուժերի և Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների ստեղծման ուղղությամբ` ժամանակին են և արդիական:

Այս համատեքստում այսօրվա ֆորումի թեմա հանդիսացող ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշերը հատուկ հետաքրքրություն են ներկայացնում, և այնպիսի ռազմավարական, քաղաքական ֆորումը, ինչպիսին  այսօրվանն է, անկասկած կունենա իր օգտակարությունը:

Վերոնշյալ ուղենիշերի ձևավորման մեր տեսլականը կառուցվում է` տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շահերը և  Հարավային Կովկասում, ուր միահյուսված են շատ ուժերի շահեր, Կազմակերպության միակ անդամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործընթացը առավելագույնս հաշվի առնելու անհրաժեշտության հիման վրա: Հետևաբար, ցանկալի է, որ այսօրվա ֆորումի ընթացքում առավելագույնս անդրադարձ կատարվի և վերլուծվեն ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշերը, այդ թվում Կովկասյան տարածաշրջանում Հավաքական անվտանգության կազմակերպության գործունեության համատեքստում: Հուսով եմ, որ այսօր մեզ կներկայացվի իրավիճակի խորը, համակարգված վերլուծություն, որտեղ հաշվի է առնված գոյություն ունեցող տարածաշրջանային սպառնալիքներն ու մարտահրավերները, ներկա փուլում մեր պետությունների, ժողովուրդների անվտանգության ապահովման առաջնային նպատակներն ու խնդիրները` հստակ նշելով գլխավոր ուղենիշերը:

Այդ առումով, ֆորումի, որտեղ ելույթ կունենան հեղինակավոր մասնագետներ և հմուտ փորձագետներ, հագեցած ծրագիրը հիմք է տալիս ակնկալել, որ բովանդակալից և շահագրգիռ աշխատանքի արդյունքում կարվեն ոչ պակաս նշանակալի ամփոփումներ: Համոզված եմ, դա թույլ կտա ևս մեկ քայլ առաջ շարժվել, խրախուսելով մեր փոխշահավետ գործընկերության զարգացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է ՀԱՊԿ զարգացման, նրա դերի հզորացման հարցում, և մենք իրականացնում ենք ՀԱՊԿ շրջանակներում ակտիվացման և փոխշահավետ համագործակցությունը խորացնելու քաղաքականություն բոլոր հարթություններում: ՀԱՊԿ-ում մեր երկիրը հաճախ հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով և առաջարկներով, որոնք ուղղված են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական, քաղաքական համագործակցության ընդլայնմանը, նաև այլ ուղղություններով համագործակցության խորացմանը: ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակաշրջանում ստեղծվեցին Արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր (ԱԱՀՈՒ): Հայաստանում բացվելու է ՀԱՊԿ ակադեմիան, որը կոչված է կարևոր դեր կատարելու ՀԱՊԿ անդամ երկրների համար` ՀԱՊԿ գործունեության ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործում:

ՀԱՊԿ շրջանակներում մեր դաշնակցային համագործակցությանն առնչվող հարցերը գտնվում են մեր երկրների ղեկավարների մշտական ուշադրության կենտրոնում, և մենք միասին շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր ժողովուրդները ապրեն կայուն և անվտանգ աշխարհում»:

Ֆորումին մասնակցում էին նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղզստան, Ռուսաստանից: Ելույթ ունեցողները կարևորեցին ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման դերը կառույցի պատասխանատվության գոտում, կայունության և անվտանգության պահպանման գործում, նրանք նաև շեշտեցին այդ ուղղությամբ անդամ պետությունների կողմից միասնական քաղաքականության մշակման և իրականացման կարևորությունը:

 Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930