Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում թմրամոլների հիմնական տարիքային խումբը 29-49 է. Այսօր Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիս 26,2013 16:48

 

1987 թվականի ՄԱԿ-ի գլխավոր աասամբլեայի որոշմամաբ հունիսի 26-ը նշվում է որպես «Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր»: Ավելի քան 2 տասնամյակ է ` հունիսի 26-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են քարոզարշավներ, որոնք ուղղված են ապօրինի թմրամիջոցների պատճառած վնասների վերաբերյալ հանրային` հատկապես երիտասարդների իրազեկության բարձրացմանը և թմրամիջոցների սպառնացող հետևանքների մասին բարձրաձայնելուն:

Թմրամոլությունը (նարկոմանիա) իրենից ներկայացնում է թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Թմրամոլության շարքին է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք, ՀՀ առողջապական նախարարության ցուցակի համաձայն, համարվում են թմրանյութեր։

ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը  Թմրամոլության բուժումը հնարավոր է համարում միայն հոգեբուժական հիվանդանոցներում՝ խիստ հսկողության պայմաններում. «Թմրանյութի հանդեպ հակումը շատ կայուն ախտանշան է, ուստի թմրամոլը երկար ժամանակ ընդունակ չէ քննադատաբար գնահատել իր վիճակը։ Որպես կանոն՝ նա չի ցանկանում բուժվել։ Իր վիճակի ծանրությունը գիտակցում է կյանքի բազմաթիվ հարվածներից հետո, երբ հիվանդության վաղեմության հետ կապված՝ ընկնում է նաև հիվանդագին հակման ուժը։ Սակայն այդ ժամանակ հիվանդությունն արդեն դառնում է անբուժելի։ Ուստի թմրամոլներին պետք է բուժել հարկադրաբար՝ չսպասելով նրանց համաձայնությանը։ Բուժման ընթացքում հարազատների հետ տեսակցությունը խորհուրդ չի տրվում, քանի որ հիվանդները, նրանց սպառնալով կամ խաբելով, ստիպում են գաղտնի թմրանյութեր բերել՝ հավատացնելով, որ առանց դրա, իրենք կմահանան, որ «բժիշկները չեն հասկանում իրենց վիճակի ծանրությունը»։kUmEwx2894VRckqxvwNZeZB8DI_tn

Բուժումը հիվանդանոցում տևում է մի քանի ամիս, որի ընթացքում թմրամոլն ընտելանում է դիմանալուն՝ առանց թմրանյութի և հետ է վարժվում իր համար սովորական այն միջավայրից, որտեղ ձևավորվել է հիվանդությունը։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո, բուժման արդյունավետությունն ապահովելու նպատակով, հարկավոր է փոխել միջավայրը և զբաղվել հանրօգուտ աշխատանքով։ Երբեմն հարկ է լինում փոխել աշխատավայրը կամ բնակավայրը։ Բուժումից որոշ ժամանակ անց հնարավոր է հիվանդագին վիճակի սրացում։ Սրացման ախտանշաններն են ընկճվածությունը, գրգռվածությունը, անքնությունը, աշխատունակության անկումը, թորշոմածության նոպաները։ Բայց հաճախ նոր նոպան սկսվում է նույն թմրանյութի կամ ալկոհոլի ընդունումից։

Ըստ մասնագետի՝ Հայաստանում թմրամոլների հիմնական տարիքային խումբը 29-49 է, որը կազմում է թմրամոլների 65 տոկոսը։

Վիճակագրության առումով Հայաստանը բարենպաստ դիրքերում է հարեւանների համեմատությամբ. ընդհանրապես ողջ աշխարհում ամենից շատ թմրամոլներն Իրանում են` 3,5 մլն մարդ:

Գլխավոր նարկոլոգի խոսքով, Հայաստանում կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են, և  դա միայն առողջապահական համակարգի խնդիրը չէ:

«Կոնկրետ առողջապահության ոլորտում 3 հիմնական խնդիր է առաջ քաշած, առաջինը` կանխարգելում (այսինքն՝ աշխատանք դեռ թմրամոլ չդարձած այն խոցելի խմբերի հետ, որոնք կարող են դառնալ), երկրորդը` արդեն իսկ թմրամոլ դարձածներին բժշկական օգնություն, և երրորդը` առողջական վնասների վերացում»,- ասում է Պետրոս Սեմերջյանը:

Թմրամիջոցների շրջանառության վերահսկման փորձն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Դեռևս 1909 թվականին Շանհայի` այսպես կոչված «Ափիոնի հանձնաժողովը», որի աշխատանքներում ընդգրկված էր 13 երկիր, փորձել է ասիական երկրներից թմրանյութերի ներմուծման ուղիների սահմանափակումներ գտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930