Պռոշյանի գյուղապետի առաջիկա ընտրություններին ընտրական կրքերը կթեժանա՞ն, այս հարցին՝ այսօր «Ուրբաթ» ակումբում ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց. «Ամենաառաջինը գյուղապետի սպանության բացահայտումն է : Սպանվել է գյուղապետ իր պարտականությունների կատարման ժամանակ: Ամենակարեւորը, որ այս հանցագործությունը մինչեւ վերջ եւ արդարացիորեն բացահայտվի»:
Պարոն Վարդանյանի խոսքերով, իրեն ամեն ինչ արել են, որ առաջիկա ընտրությունները չքաղաքականացվեն. «Եվ չդառնան գյուղի ներսում նոր լարվածության պատճառ: Կան ազդանշաններ, որ գյուղում հանդարտ մթնոլորտ է: Կարծում եմ բոլոր ուժերը գիտակցում են, որ այստեղ արհեստական լարվածություն ստեղծելը, զոռով հարցեր լուծելը վատ հետեւանքներ է ունենալու: Ուզում եմ հավատալ` լավ, արդար ընտրություններ են լինելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև