Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օրհուսն» Անդրանիկ Մարգարյանին էլ է դատի տվել

Հունիս 26,2013 15:19

Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդն, ըստ մասնագետի, Հայաստանում ամենասուր խնդիրն է

10 տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում են «Օրհուսի» կենտրոններ, եւ բազմաթիվ դատական գործընթացները, ըստ մեր երկրում «Օրհուսի» կոնվենցիայի համակարգող Աիդա Իսկոյանի, խոսում են այն մասին, որ ի տարբերություն հարեւան երկրների, մեզ մոտ կոնվենցիան աշխատում է:

Aravot.am-ի այն հարցին, թե կարո՞ղ է որեւէ դատական հայց է  ներկայացրել, որով կանխվել է բնապահպանական որեւէ խնդիր, տիկին Իսկոյանը հիշեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին.«Գործ ունեինք՝ Անդրանիկ Մարգարյանին տեղեկատվություն չտրամադրելու համար. Հարցում էինք ուղղել, 4 ամիս էր պատասխան չէին տալիս, դիմեցինք դատարան»:

Մեր ճշտող հարցին, թե «Օրհուսի» կենտրոնը կոնկրետ ինչ է արել, որ Հայաստանում, ասենք` կանխվի որեւէ հանքի կամ ՀԷԿ-ի շահագործումը, եթե այն բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնելու: Մեր այս հարցին տիկին Իսկոյանն ըստ էության չպատասխանեց, ընդամենն ասաց, որ դատարան դիմելու համար շատ լուրջ հիմքեր են անհրաժեշտ, դատարան դիմում են, բայց վերջնական արդյունքն այլ թեմա է:

Տիկին Իսկոյանը, «Ելակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեր երկրում «Օրհուսի» 15 կենտրոն կա, Վրաստանում` 1, իսկ Ադրբեջանում 2:

Հայաստանում, ըստ մեր երկրում «Օրհուսի» կոնվենցիայի համակարգողի, գենետիկորեն մոդիֆիկացված, ձեւափոխված օրգանիզմների (ԳՄՕ) խնդիրն ամենասուրն է. «Օրհուսի» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 10-րդ կետում կա ԳՄՕ, այս հարցը շատ բարդ հարց է, աշխարհում «Մոնսանտո» ընկերություն կա, որն ամբողջ երկրագնդի վրա, որտեղ գյուղատնտեսական ոլորտներ կան, աշխատում է, որ այդտեղ ԳՄՕ լինի: Բույսը գենետիկորեն փոփոխում են, ասենք` ձկան գենը դնում են պոմիդորի ԴՆԹ-ի մեջ, դրանց հետեւանքները պարզ չեն»: Տիկին Իսկոյանի ներկայացմամբ` ի տարբերություն շատ երկրների, Հայաստանը, ցավոք, չի վավերացրել «Օրհուսի» կոնվենցիայի այն դրույթը, ըստ որի արտադրված կամ ներկրված սննդի կամ կենդանիների կերերի վրա պետք է մակնշվի, գենետիկորեն մոդիֆիկացվա՞ծ սննդամթերք է, թե` ոչ: Աիդա Իսկոյանն օրինակ բերեց, այսպես ասած «ուռած» հավերին, եւ վստահեցրեց, որ այդպիսի հավերին գենետիկորեն մոդիֆիկացված կեր են տալիս:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930