Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթողիկոսի որոշմամբ, Կճոյանը պետք է կողքի քաշվեր». Աղվան Վարդանյան

Հունիս 26,2013 15:14

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով, մինչեւ  օֆշորային հայտնի սկանդալի  հստակ պարզաբանմանը, կաթողիկոսի որոշմամբ, Արարատյան թեմի առաջնորդ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված Նավասարդ Կճոյանը պետք է մի կողմ քաշվեր, վարչապետն էլ գոնե արձակուրդ գնար:

«Հիմնական  հարցը հետեւյալն է` կա՞ նման բան, թե ՞ չկա: Ծանոթ եմ բոլոր ներքին արտաքին հնարավոր մեկնաբանություններին: Մեր պետական կառավարման  համակարգի այսօրվա իրավիճակում իրավապահ մարմինների վստահության այս  մակարդակում ակնկալել,  որ ներքին իրավապահների միջոցով կպարզաբանվի խնդիրը, եւ դրան բոլորը կհավատան, անհնար է: Լավ կլիներ` այս խնդիրը  խորությամբ քննարկվեր: Ի վերջո, այս բացահայտման վերաբերյալ  մամուլի հրապարակումները չեն եղել տարբեր, իրար հետ կապ չունեցող մարդկանց վերաբերյալ: Աշոտ Սուքիասյանը Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավորն է, վարչապետը եւ սրբազանը սերտ հարաբերություններ, ունեն,  սրբազանը վարչապետի երեխաներից մեկի կամ մի քանիսի  քավորն է: Կառուցվել է  մի շղթա, որ բոլորը առնչություն ունեն: Անկախ ամեն ինչից, կարծում եմ, որ կաթողիկոսը պետք է իր դիրքորոշումը հստակ արտահայտի, մինչեւ հարցի վերջնական պարզաբանումը, Արարատյան թեմի առաջնորդը, կաթողիկոսի որոշմամբ, կողքի քաշվեր: Ինչու չէ նաեւ վարչապետի` թեկուզ ժամանակավոր արձակուրդի մեկնելը: Այս հարցը համապետական խնդիր է… Եթե սա մնաց չպարզաբանված, մինչեւ վերջ չհանգուցալուծված, ապա անընդհատ շարունակելի կլինի: Մինչեւ վերջ խորությամբ պետք է ուսումնասիրվի»:

Անդրադառնալով լուրերին, թե օֆշորային սկանդալը թեժ պահելու համար 100- ավոր դոլարներ են ներդրվել, պարոն Վարդանյանն ասաց. «Եթե ասում եք կա պատվեր խնդիրը թեժ պահելու, ապա հետեւելով մեր ԶԼՄ-ներին` տեսնում եմ մյուս կողմի համակարգված աշխատանքը` դա դարձնելու Աշոտ Սուքիասյանի ինքնագործունեությունը եւ այլն: Սա պետք է բացահայտվի,  ու հստակ լինի` պատասխանատվություն կա՞,  թե`  ոչ , այլապես հերթական մի ականն ենք դնում մեր պետականության հիմքերում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Պարոն Աղվան Վարդանյան,ինչու՞ էք ,,Սրբազան,, անվանումը աղավաղում ու էդ այլասերված վանականին պատվում նման վեհ կոչումով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930