ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու եւ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով վարչական դատարան դիմելու առիթով այսօր Aravot.am-ին տված մեկնաբանության իր գնահատականը տալու մեր առաջարկին Վահե Էլոյանը պատասխանեց. «Ես առայժմ լրատվամիջոցներին հարցազրույցներ չեմ տալիս եւ ոչ էլ մեկնաբանություններ եմ անում: Նախարարությունում թող բանավոր պայմանավորվածությունների մասին չխոսեն: Ես հիմա նյութ եմ պատրաստում: Երբ ավարտեմ, կկարդաք: Կարող եմ պատրաստ լինելուն պես ձեզ էլ տրամադրել», – ասաց Վահե Էլոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ