Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելվում է քննադատել

Հունիս 26,2013 14:32

ՌԴ Պետդումայի օրակարգում կա մի օրենք, որը, ըստ էության, արգելում է քննադատել խորհրդային բանակի գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Խնդիրը, իհարկե, բարդ է եւ բազմաշերտ: Տասնամյակներ շարունակ Արեւմուտքում եւ 1985 թվականից հետո՝ Խորհրդային Միությունում, այնուհետեւ՝ 90-ական թվականներին, հետխորհրդային երկրներում ոմանք չափից դուրս ուղիղ զուգահեռներ էին անցկացնում ֆաշիզմի եւ կոմունիզմի, Հիտլերի եւ Ստալինի, խորհրդային զորքերի հատուկ ստորաբաժանումների եւ «էսէսականների» միջեւ: Որոշ նմանություններ, անշուշտ, կան, բայց երկու համակարգերը մեկը մեկին համապատասխանեցնելը, ինձ թվում է, սխալ է՝ թեկուզ այն պատճառով, որ մեկի գաղափարախոսությունը պաշտոնապես հիմնված էր ռասիզմի, այլատյացության, իսկ մյուսինը հակառակը՝ ժողովուրդների իրավահավասարություն կեղծ կամ անկեղծ թեզի վրա: Բայց դա չի նշանակում, որ, օրինակ, պատերազմի ժամանակ Կարմիր բանակը չի կատարել դաժանություններ՝ ինչպես խորհրդային, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ: Էլ չասած այն մասին, որ «հանճարեղ» Ստալինը, իր ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, այդ բանակի առաջ դնում էր խնդիրներ, որոնք իրագործելի էին շատ ավելի փոքր զոհերի պարագայում:

Բայց այդ խնդիրների տարաբնույթ ծալքերը թողնենք պատմաբաններին: Պետդումայի օրինագծում կա շատ ավելի սկզբունքային թերություն՝ առաջարկվում է արգելել ինչ-որ բան քննադատել: Դա ինձ հիշեցնում է 2008 թվականի մարտի 1-ից 20-ը, երբ նախագահի հրամանագրով լրատվամիջոցներին արգելվում էր ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ տարածել որեւէ տեղեկատվություն, որը հակասում էր պաշտոնական տեսակետին: Իշխանությունը տարբեր երկրներում, ղեկավարվելով իբր ինչ-որ «բարձրագույն պետական շահերով», հակված է արգելել իրեն դուր չեկող կարծիքի,  տեսակետի հրապարակումը: Տվյալ դեպքում Ռուսաստանի ղեկավարների ճիգերը՝ արդարացնել, «սպիտակեցնել» այն, ինչ կապված է ստալինիզմի, ռեպրեսիաների եւ մնացածի հետ,  տեղավորվում է «ազգային գաղափարախոսության» պուտինյան վարչակազմի փնտրտուքի հետ: Իրենց գործն է, թող փնտրեն:

Այստեղ հետաքրքիրն այն է, որ «ազգային գաղափարախոսության» անբաժանելի մասն այն է, որ «իմ ազգը, իմ պետությունը, իմ բանակը միշտ, բոլոր պարագաներում ճիշտ էր՝ մարդկության ողջ պատմության ընթացքում»: Իմ ընկալմամբ՝ դա հիվանդ հոգեբանություն է, որովհետեւ չկա անհատ, ազգ, պետություն, որը միշտ, բոլոր պարագաներում ճիշտ է: Եթե նույնիսկ կա, ապա նա ոչ մի իրավունք չունի արգելելու իր հասցեին քննադատությունը: Դա ոչ ուժեղացնում է տվյալ անձին, խմբին կամ պետությանը, չի նպաստում մատաղ սերունդների դաստիարակմանը, ոչ էլ բարձրացնում է համակարգի դիմադրողականությունը: Դա, մեծ հաշվով, պարզապես իշխանավորների քմահաճույք է:

Եթե նման օրենք մեր Ազգային ժողովն ընդունի հայոց պատմության վերաբերյալ, ապա Հայաստանում կարգելվեն Լեոյի աշխատությունները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Արամ,հաղթողներին չեն դատում:Եթե Կարմր Բանակը ինչ որ տեղ որոշակի սահմաններ է անցել,ապա դա բացատրվում է մարդ էակին յուրահատուկ վրեժ լուծելու բնազդով:Չմոռանանք,որ մեր բանակի կորիզն այն ժամանակ կազմում էին ֆաշիստական միջնադարյան վայրագություններին զոհ գնացածների հարազատներեը՝ ամբողջ ընտանիքներով…
    Ես անձամբ հպարտ եմ,որ այդ բանակում՝ ի թիվս այլոց,իր փառահեղ մասնակցությունն է ունեցել մեր ազգն ու ՀԽՍՀ-ն:
    Դուք անընդհատ փորձ էք անում սևացնել մեր խորհրդային անցյալը,ասել է թե՝ մեր ծնողներին…
    Ամեն ինչ համեմատության մեջ պետք է դիտարկել,այլ ոչ թե՝ ինչ որ եթեներով:Այսօրվա ողբալի իրավիճակի հետ համեմատած՝ խորհրդային երկիրը դրախտավայր էր,մարդը՝ բաձարցակ արժեք:Հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում հասավ ամենաբարձր մակարդակի՝ բոլոր բնագավառներում:
    Ազգի տականքի շնորհիվ մեր երկիրը կանգնած է կործանման եզրին,իսկ մենք մեր ցավը թողած՝ ,,Մենք ենք՝ մեր սարերը,, ֆիլմի հերոսի նման ասում ենք՝ ,,-Բա Շվեցարիան,բա՝ Ռուսաստանը,բա՝ ֆլանը,բա՝ ֆստանը…,,
    Հա,Լեոն մենակ չի մնա,կարգելվեն բոլոր մեր Մեծերի աշխատությունները,քանզի նրանք միշտ էլ քննադատել են դավաճանության,ավազակության,գանձագողության,սրիկայության,ստորության մարդասպանության և նմանատիպ հակամարդկային ու հակապետական արարքների այսօրվա կրողներին՝ հայ-վայ իշխանավորներին:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Պապիկս պատերազմի ժամանակ հասել է մինչեւ Բեռլին եւ ես դրանով, բնականաբար, հպարտանում եմ: Դա չի նշանակում, որ պետք է օրենսդրորեն արգելել Կարմիր բանակին քննադատեը:

  2. Ալեքսանդր says:

    Հարգելի Արամ

    Համաձայնելով հոդվածի բովանդակույթանը` մի լեզվաբանական ուղղում եմ ցանկանում անել, որի արմատները քաղաքական են: Գերմանիայում երբեք ֆաշիզմ չի եղել, ֆաշիզմը եղել է Իտալիայում: գերմանիայում եղել է նացիոնալ սոցիալիզմ` նացիզմ, որը նոր ժամանակներում թարգմանվել է հայերեն որպես ազգամոլություն կամ ազգային հասարակավարություն: Ինձ թույլ կտամ կռահել, թե ինչու գերմանկական նացիզմը սովետական գաղափարախոսությունը անվանեց ֆաշիզմ. կարծում եմ` պատճառը ակնհայտ է. նացիզմի մեջ կա սոցիալիզմ բառը, որը չէր կարելի “փչացնել”: Ի դեպ արևմուտքում ոչ ոք գերմանական նացիզմը ֆաշիզմ չի անվանում;

  3. Galust Yenokyan says:

    Հարգելի Համլետ, իհարկե ամեն ինչ համեմատության մեջ պիտի դիտարկել, իհարկե « մեր խորհրդային» երկիրը հաղթեց ֆաշիստ գազաններին եվ քսան միլիոն զոհեր տվեց, սակայն մոտ քսան միլիոն մարդ նաեվ զոհվեց Ստալինյան տարիներին «կոմունիստ ֆաշիստների» մաքրազերծողգազանություններից, Սիբիրներում եվ ԿԳԲ ի բանտերում: Էդ հզոր ինդուստրիալ երկիրը կառուցեցին ոչ թե նրանք որ գործարաններում ու ֆաբրիկաներում Ստախանովի նման հերոսաբար որակյալ աշխատում էին … դու երեվի հագնվում էիր միայն Խորհրդային արտադրության բաճկոններ ու տաբատներ եվ իհարկե կոշիկներ…: Խորհրդային երկրի ինդըստրիալ հիմքը դրեցին այն միլիոնավոր զոհված աքսորյալները որոնք Սիբիրներում «կոմունիստ ֆաշիստների» ստեղծած ճամբարներում մի կտոր հացի համար ՁՐԻ աշխատում էին: Դու իհարկե ժմանակին Վրեմյա ղրագիրը շատ ես նայել: Սկսած Լենինից, որը Հայաստանի հողերը նվիրեց իր թուրք եղբայրներին, եվ սկսեց Կարմիր ջարդը, մինչեվ Անդրոպովը նրանք Խորհրդային երկիրը պահում էին վախի, մարդկանց ստրկացնելու, նսեմացնելու , եվ իհարկե Ռուսաստանի ընդերքի հարստությունները անխնա վաճառելու շնորհիվ, որ «հավասարություն» ապահովեն…: Մեր այսօրվա Հայրենիքի վիճակը երկվա «կոմունիստների» բարոյականությունը կրողների ստեղծած երկիրն է, Քոչարյան-Սարգսյան, եթե ոչ նաեվ Տեր Պէտրոսյան…: Ին: որ տեսել էին այն էլ ստեղծեցին…

    • Galust Yenokyan says:

      Կներեք հապշտապ գրելուս պատճառած սխալներիս, Ստախանովի նման «հերոսաբար» ը պիտի իհարկե լիներ չակերտների մեջ, քանզի եվ ես եվ Համլետը Խորհրդային տարիներին պրոպագանդայի զոհեր էինք: Այն ամեն լավը որ ստեղծվեց այդ տարիներին ստեղծվեց նախ միլիոնավոր անմեղ մարկանց արյան, չլսված անարդարությունների, որի համեմատությամբ ներկայիս Հայաստանի առավ փախավությունը քաղցր երգ է, մարդիկ այսօր ազատ կարող են արտագաղթել, ոչ թե բեռնատար վագոններով Սիբիրի գուլագները
      «ուղեվորվել»: Իհարկե հազարավոր տաղանդավոր գիտնականներ եվ այլ մասնագիտությունների մասնագետներ ստեղծեցին մշակույթի գոհարներ, բայց ոչ իհարկե Ստալին «ժողովուրդների հոր» շնորհիվ…

    • Albert says:

      Համաձայն եմ և ողջունում եմ պարոն Ենոքյանին: Այն ժամանակվա սիրահարները մոռացել են, որ արտասահմանյան թաշկինաի,նասկու և ամեն ինչի հերթեր էին: Լրատվությունը և մամուլը պետական: Խոսքի ազատություն կամ մասնավոր բիզնես չկար ընդհանրապես: Լենինականի երկրաշարժի մասին իմացանք երեկոյան «ժամանակ» ինֆորմացիոն ծրագրից: Հիշեք ովքեր էին, ու ինչպես էին ընտրվում պատգամավորներ կամ միակ կուսակցության շարքերը:: Հիշեք թե ինչպես էինք գնում ավտոմեքենա,կահույք, եթե իհարկե դրա գումարը կար: Գյուղացիների թոշակի չափը հիշեք… Դրական բաներ կային, բայց նորմալ մարդու համար շատ քիչ էին: Եթե մենք այսօր երկիր ղեկավարել չգիտենք, դա չի նշանակում որ կոմունիստական շրջանը լավ էր: Հիշեք թե կոմունիստները ինչպես անցան իշխանության և ինչ մասսայական գնդակահարություններով: Կամ հայրենական պատերազմը: Թող ինձ ներեն մասնակիցները և զոհվածների ընտանիքները, խոնարհվում եմ նրանց առջև, իմ հայրն էլ է եղել մասնակից և վիրավոր: Նրանք ի՞նչ մեղավոր են ստալինյան ռեժիմի և պատերազմի պատճառների համար, որը առ այսօր քողարկվում է: Գերմանիան հարձակվեց ՍՍՀՄ-ի վրա, իսկ ՍՍՀՄ-ը պաշտպանվելիս, պատահական Գերմանիայի կեսը, Մերձբալթյան հանրապետությունները, Ռումինիան, Բուլղարիան, Չեխոսլովակիան և այլն գրաված դուրս եկավ: Ֆաշիստը ո՞վ էր…Դրա համար էլ արգելվում է: Այս բոլոր եղածներից հարկավոր է դասեր քաղել և ուշքի գալ…

      • Համլետ says:

        Դուք համաձայն եք, ողջունում եք Ենոքյանին ու ավելի ,,ջիգյարով,, զարգացնում նրա ,,հանճարեղ մտավարժանքները,,:Ոստի նրան ուղղված պատասխանս հասցեագրում եմ նաև Ձեզ:

    • Համլետ says:

      Էդ ձայնասկավառակից (пластинка) արդեն նավթալինի հոտ է գալիս:Միայն կասեմ,որ Ստալինը կառուցեց մի երկիր,որ շուրջ 23 տարի է ինչ թալանում,գողանում,զխտվում են,բայց մի քանի էդքան էլ դեռ կա…Բավական է անընդհատ կրկնել Գյուլնազ տատի հեքիաթներն այն մասին,որ 20 միլլիոնն էլ անմեղ գառնուկներ են եղել:95 տոկոսը լիսկայայանեմեցռուբոյատիպեր են եղել (ժամանակիս սղության պատճառով, գնդակահարության ու ,,Սիբիրների ճամբարներին,, արժանի մոնղոլաթաթարական տիպի մեր մյուս ճիվաղների ու ազգի տականքի անունները չեմ թվարկում)…
      Շատ երկար կարելի է բանավիճել 2 բևեռորեն հակադարձ գաղափարախոսությունների շուրջ:Միայն կասեմ,որ Ձեր և համախոհներիդ նյութապաշտական (կոնֆետի պլպլան փաթեթ,”իմպորտնի կալգոտկա”,Պեպսի Կոլա, “ֆիրմա” ծամոն,”լակիրովանի” սուրքիթ կոշիկներ,օսլայած սանրվածք,միասեռականության ու արվամոլության պաշտամունք և այլ տեսակի քաղքենեական տարրեր)գաղափարախոսությունով առաջնորդվելը տանում է մարդկության բարոյական կործանմանը…Պատմությունը պատիտակային բամբասանքներով,բուխտ ու բարախտի ասեկոսների մակարդակով ,,վերլուծելն,, ու վերջին ճշմարտություն ներկայացնելը արդեն իսկ խոսում է անձի կրթական մակարդակի ու դաստիարակության պակասի մասին:Ես,իհարկե՝ չեմ իջնի Ձեր մակարդակին ու իմ նախնիներին չեմ համարի ,,կոմունիստ-ֆաշիստներ,,:
      Լավ կլիներ,որ ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցներ՝ Հունգարիայի,Բուլղարիայի,Իտալիայի,Ռումինիայի ու այլոց ,,թասիբը քաշելու,, ու դատապաշտպանի դերը ստանձնելու փոխարեն,մեկ անգամ ևս ուսումնասիրեիք պատմության ակադեմիական հրատարակություններն ու նոր նետվեիք ,,դոշով,, դրանց պաշտպանելու Ձեր անմեխսունակության աստիճանի հասնող ,,պատմական,, ճամարտակությունների տիրույթներում…
      Դուք ներողություն եք խնդրում Հայրենական Մեծ պատերազմի պասնակիցներից,զոհվածների հարազատներից ու նույն պահին էլ ցեխ եք շպրտում նրանց վառ հիշատակի հասցեին…Ես չգիտեմ,թե Ձեր հայրը ի՞նչ նկատառումներով է մասնակցել Մեծ Հայրենականին,բայց հաստատ գիտեմ,որ իմ հայրը հաստատ մասնակցել է Հայրենիքի պաշտպանության ու ողջ աշխարհի մարդկությանը ֆաշիստական ոսողներից ազատագրելու սուրբ գործին:Ես հպարտանում եմ իմ հորով ու նրա անցած ճանապարհով:Ես հպարտանում եմ,որ Կոմունիստ եմ ու համոզված եմ,որ մարդկության ապագան լինելու է կոմոնիստական հասարակարգը:
      Ողջ լերուք:

      • Galust Yenokyan says:

        Հարգելի Համլետ, ես հարգում եմ Ձեր համոզմունքները եվ ինչպես հասկանում են դուք ավելի Ստալինիստ էք քան Մարքսիստ քանզի դրանք բոլորովին տարբեր բաներ են…ինչ վերաբերում է 23տարի թալանելուն, Ռուսատանի հարստությունները թալանում են սկսած Իվան Գռոզնուց մինչեվ իհարկե Ձեր հարգելի Պուտինը… ինչ վերաբերում է նյութապաշտականին, ասածս իհարկե սխալ էք հասկացել, ասածս նա էր որ Խորհրդային միությունում Լենինի Ստալինի սոցիալիստական արտադրության ապրանքները որեվե մի սպառողական շուկայի պահանջարկ չուներ, մարդկանց մոտ շահագրգռվածություն չկար որակով արտադրանք տալու: Մարքսը ասում էր որ սոցիալիզմը հնարավոր է միայն բարձր զագացած կապիտալիզմից անցման փուլում… Լենինը եվ Ստալինը որոշեցին որ Պրոլետարական տեռորի միջոցով կհասնեն դրան եվ Սուրեն Խաչատրյանի նման մարդիք իրագործեցին այդ տեռռորը…Ես համոզված եմ որ Դուք հոգու խորքում նախանձում եք նախկին կոմունիստներ Քոչարյանին, Սարգսյանին եվ Սուրիկ Խաչատրյանին…Դուք պատերազմի հերոս զոհերին փառաբանում եք, ես նույնպես, իմ ընտանիքում էլ Բեռլին հասած մարդ եղել է, սակայն Խորհրդային բոլոր ժողովուրդներից միլլիոնավոր զոհերն են որ կառուցել են Խորհդային տնտեսական հիմքը, նույնիսկ տիեզերքի ծրագրի հեղինակ Կորոլյովին եվս ետ էին վերադարձրել Գուլագից… Հարգանքներով Գալուստ

      • Albert says:

        Շատ կուզենայի ձեր պատասխանը առհամարել, բայց քանի որ անձնական վիրավորանքներ ես ուղղել, ստիպված եմ պատասխանելու: Առհամարելու եմ քո հաջորդ պատասխանը նախորոք եմ ասում: Քո նմանների հետ ես ընդհանրապես մտքեր չեմ փոխանակում…
        Եթե քեզ կրթվածի տեղ ես դրել, ուրեմն մի աղավաղիր ուրիշի գրածը, էմոցիաներդ պահիր քեզ: Ես անձնական վիրավորանք չեմ ուղղել ոչ մեկին:
        Մեջբերում եմ իմ գրածի սկզբնամասը.
        1. …«Այն ժամանակվա սիրահարները մոռացել են, որ արտասահմանյան թաշկինակի,նասկու և ամեն ինչի հերթեր էին»…,
        – Առանձնացնում եմ, որ աչքիցդ չվրիպի, կարդա ուշադիր
        Ձ. …«Լրատվությունը և մամուլը պետական: Խոսքի ազատություն կամ մասնավոր բիզնես չկար ընդհանրապես: Լենինականի երկրաշարժի մասին իմացանք երեկոյան «ժամանակ» ինֆորմացիոն ծրագրից: Հիշեք ովքեր էին, ու ինչպես էին ընտրվում պատգամավորներ կամ միակ կուսակցության շարքերը:: Հիշեք թե ինչպես էինք գնում ավտոմեքենա,կահույք, եթե իհարկե դրա գումարը կար: Գյուղացիների թոշակի չափը հիշեք… »:
        – Այս ամենը դու միտումնավոր աղավաղում ես, վերածելով ծամոնի և պեպսիի, միասեռականության ու արվամոլության պաշտամունքի հետ համեմատելով, որոնց մասին երևի երազել ես… Բա էլ ի՞նչ բարոյական իրավունքով ես այսօրվանից դժգոհ:
        – Ես չեմ արդարացնում այսօրվա իրավիճակը, այդպիսի տպավորություն չստեղծվի, դա առանձին թեմա է, որի մասին քո հետ քննարկելու ցանկություն էլ չունեմ:
        – Մեջբերում եմ ծնողներին վերաբերող մասը
        ….«Թող ինձ ներեն մասնակիցները և զոհվածների ընտանիքները, խոնարհվում եմ նրանց առջև, իմ հայրն էլ է եղել մասնակից և վիրավոր: Նրանք ի՞նչ մեղավոր են ստալինյան ռեժիմի և պատերազմի պատճառների համար, որը առ այսօր քողարկվում է:»….
        – Էստեղ դու որտեղ տեսար ցեխ շպրտել ծնողների վրա…
        – Այժմ մեջբերում եմ անում քո գրածից…
        …«Բավական է անընդհատ կրկնել Գյուլնազ տատի հեքիաթներն այն մասին,որ 20 միլլիոնն էլ անմեղ գառնուկներ են եղել:95 տոկոսը լիսկայա-յա-նեմեց-ռուբոյա-տիպեր են եղել»…
        – Հիմա ո՞վ է ցեխ շպրտողը, ինքնակոչ ծնողասեր…
        – Ծնողասերը կամ երեխասերը չի հպարտանա կամ ոգևորվի ուրիշի ծնողների և երեխաների մասսայական գնդակահարություններով…

  4. Լավատես says:

    Եթե մարդ քսան լեզու գիտի, բայց իր մայրենին չգիտի, այդ քսանը արժեք չունեն, եթե առողջ մարդը սառը ջրով կոփվում է, չի նշանակում, որ հիվանդ, ջերմությամբ տառապողը սառը ցնցուղ ընդունի՝ կկազդուրվի, նմանապես՝ երբ ավանդական ընտանիքներում ամուսնալուծության տոկոսը բարձր է մտցնել չորս տառանի անբնական ամուսնություններ՝ դա ավանդական ընտանիքը ավելի կքայքայի եւ, վերջապես, երբ մարդ իր ազգային արժեքները չվայելելով՝ վայելում է համամարդկային արժեքներ, դա նույնպես այլասերում է: Մենք պետք է ունենանք հզոր ազգային արմատներ, եւ նույնքան էլ հզոր արտաքին ցողուն ու ճյուղեր, որպեսզի վայելենք եւ մերը, եւ ուրիշներինը: Դա էլ կկոչվի զարգացում:

  5. harut says:

    Ամէն պարագային որեւէ ԱՐԳԵԼՔ կը նշանակէ անհատի արտահայտութեան վրայ բանեցուած բռնութիւն ։ Արգելք բառը ինքնիրմէջ կը պարունակէ արդէն ժխտում բացասականութիւն եւ երբեք չի
    կրնար դրական արդիւնք տալ։ Արգելքը բռնաւորներու զէնքերէն ամէնէն անմեղ թուացող բայց խորքին մէջ ամէնէն վտանգաւորն է եւ բացայայտօրէն ցոյց կու տայ բռնաւորին դիմագիծը։
    Պետութեան մը ապահովութիւնը կրնայ պատասխանատուներուն վրայ ՍԱՀՄԱՆԵԼ ԱՐԳԵԼՔՆԵՐ – տարրական տրամաբանութիւնը այդ կը պահանջէ։ Նոյնիսկ կարելի չէ ԱՐԳԵԼՔ կոչել այլ ողջմտութիւն։ սակայն պատմութիւնը որ մեզ նման մահկանացուներ կը կերտեն `ըլլալով սխալական անձեր պէտք են ուսումնասիրուիլ գիտականօրէն-լուսաբանել ընկերային դէպքերը-վերլուծել պատահարները ՈՉ ՈՔ ԻՐԱՒՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՐԳԻԼԵԼՈՒ ոչ օրէնքներով ոչ ալ պատիժներու սպառնալիքով։ Դա արմատապէս կը հակասէ մարդկային ազատութեան հիմունքին։

  6. Մարդ says:

    Մարդու ազատությունը և իրավունքները պետք է հակակշռված լինեն պարտականություններով:

    Որևե մեկին, օրինակ համասեռամոլին կամ պոռնիկին, չպետք է թույլատրվի մասսայական պրոպագանդայիշ մեդիայի միջոցներով

    «շքերթներ» ցուցադրելու կամ իրենց ստացած հսկայական եկամուտներով գայթակղելով այլոց՝ հասարակությանը և հատկապես աճող

    սերինդին քարոզել իրենց ապրելակերպը: Ողջ աշխարհում շքերթ բառը ասոցացվում է ձեռքբերումների ցուցադրման հետ՝ թույլ տվեք

    հարցնել՝ ո՞րն է համսեռամոլների ձեռբերումը:

    Չպետք է խաթարել երեխայի իրավունքները համասեռամոլ «ընտանիքին» թույլատրելով որդեգրել նրան: Քանի որ այդ «ընտանիքի»

    ցուցադրած օրինակը երեխային հաստատապես կդարձնի համասեռամոլ և հնարավոր է նաև իր «ծնողների» կենակից: Պարզ է որ այդ

    նույն երեխան նորմալ ընտանիքում դաստիարակվելու դեպքում 99 տոկոսի հավանականությամբ համասեռամոլ չէր դառանա:

    Չի կարելի ոչ հանրային կամ այլ հեռուստատեսությամբ, ոչ էլ որևե այլ մասսայական մեդիայով պրոպագանդել անընդհատ ցուցադրել

    «էլիտար» «մտավորական» կամ էլ պոռնիկ կանանց, որոնք հագնելով մեկ թաշկինակի չափ կտորից կարված «շրջազգեստ»

    բարեգործություն են անում՝ հայ տղամարդկանց ցուցադրելով իրենց մարմնի այն բոլոր մասերը՝ որ ՀԱՅ կինը միայն գիշերով, մթան

    քողի տակ, միմիային իր ամուսնուն է հպանցիկ ցույց տալիս:

    Նմանատիպ «Միտա որականները» դրանով հասարակության մեջ թյուր կարծիք են սերմնավորում «ժամանակակից էլիտար» հայի

    կեցվածքի մասին և խաթարում են իմ իրավունքը իմ երեխաներին դաստիարակելու գործում: Ես/Մենք չենք կարող անընդհատ տունը

    մնալ և մեր երեխաներին արգելել դիտել այդ «միտավորականների» մասնակցությամբ վարվող հակադաստիարակչական հեռուստահաղորդումները:

  7. harut says:

    Օրինակները կարելի է անվերջ շարադրել երբ “ազատութիւն” բառը սխալ առումով ըմբռնուի։
    Առաջին պայմանը ազատութեան դիմացինին յարգանքն է ։Ընկերութեան մէջ անհատին ազատութիւնը բնականաբար պէտք չէ խանգարէ ոչ միայն երեխաներուն այլ ամէնուն իրաւունքը։
    Երբ այս սկզբունքը յարգուի ոչ ոք կարիք կ`ունենայ արուեստակեալ “ԱՐԳԵԼՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ” քանի որ Արգելքը իր հունին մէջ կը պարունակէ Ժխտականութիւնը։ Մարդկային Քաղաքակիրթ ընկերութիւնը ունի իր “ԲՆԱԾԻՆ” օրէնքները երբեք կարիք չունի խօսարանի ընտրուած կամ նշանակուած անձերու միջամտութեան ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930