Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիս Բաբաջանյանը` Վահե Էլոյանի մասին. «Բանավոր պայմանավորվածությունը խախտելը օրենքի խախտում է»

Հունիս 26,2013 14:24

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի` տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Ավետիս Բաբաջանյանը Aravot.am-ի հարցին, եթե Վահե Էլոյանն, այնուամենայնիվ, դիմում չի գրել, նրան աշխատանքից ազատելը օրենքի խախտում չի՞, պատասխանեց. «Ես չեմ կարող օրենքը մեկնաբանել, դա իմ լիազորությունների շրջանակում չէ: Բայց մի բան գիտեմ` պայմանավորվածությունը եւս պայմանագրի ձեւ է: Չեմ կարող ասել, թե սա տարածվո՞ւմ է այս դեպքի վրա, թե ոչ: Բայց մարդիկ կարող են պայմանավորվել եւ գրավոր, եւ բանավոր: Եվ որքան տեղյակ եմ, եթե պայմանավորվող կողմերից մեկը իր բանավոր պայմանավորվածությունը խախտում է, դա համարվում է օրենքի խախտում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930