Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ամբիոնից բարձրացվեց հայերի պատմական հայրենիքի վերադարձի հարցը

Հունիս 26,2013 14:19

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, երբ քննարկվում էր իրավիճակը Մերձավոր Արևելքում, ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա բարձրացրեց սիրիահայերի խնդիրը: Զ. Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից մասնավորապես ասաց հետևյալը. «Քանի դեռ Սիրիայում պատերազմն ընթացքի մեջ է, պետք է բոլոր ջանքերը գործադրել օգնել Սիրիայի հայկական համայնքին գոյատևել այս դժվար օրերին: Սիրիահայերի համար այսօր ամենակարևորը մարդասիրական օգնությունն է, ինչպես նաև անհրաժեշտ է ցանկություն կանխել Սիրիայի պատմական հայ համայնքի ամբողջությամբ կազմալուծումը: Հակառակ դեպքում Սիրիայի հայ համայնքի կազմալուծումը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ինչպես Սիրիայի, այնպես էլ Մերձավոր Արևելքի մշակութային ժառանգության վրա»:

Զ. Փոստանջյանը շարունակելով խոսքը` փաստեց, որ հայերը Սիրիայում հաստատվել են  Արևմտյան Հայաստանից բռնի տեղահանվելու հետևանքով, մասնավորապես բռնագաղթել են Կիլիկիայից, որը շրջափակվել էր Թուրքիայի կողմից:

Տիկին Փոստանջյանը կարևորեց հայերի` Սիրիայում ապրել շարունակելու փաստը ու հայտարարեց. «Սիրիահայերն իրենց հայրենիք` Արևմտյան Հայաստան և Կիլիկիա նահանջելու տեղ չունեն, քանի որ այդ տարածքներն այժմ գտնվում են Թուրքիայի տիրապետության ներքո: Սիրիայում կայունությունն այլևս վերահսկողությունից դուրս է: Ուստի ինքնապաշտպանական նպատակներով  անհատական և խմբակային իրավունքների պաշտպանությունը հայերի համար միակ հիմնական ճանապարհն  է վերադարձնել պատմական հայրենիքը` Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կարինէ Հայրապետյան says:

    ԿԵՑՑԵՍ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ՈՐ ԵՒՐՈԽՈՐՀՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՐ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԾՐԱԳԻՐԸ:

  2. Կարինէ Հայրապետյան says:

    ԿԵՑՑԵՍ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ՈՐ ԵՒՐՈԽՈՐՀՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՐ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԾՐԱԳԻՐԸ:
    Հայաստանի Հանրապետության ամենաշատ խոսքի ազատություն վաստակած կինը:

  3. Hakob Mkrtchyan says:

    ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐԱՄ Ա ՎԵՀԱՓԱՌԻՆ

    Պողոս Նուբարի և Անտանտի բանագնացներ
    Մարկ Սայքսի և Ժորժ Պիկոյի միջև կնքված
    1916 հոկտեմբերի 27-ի պայմանագրի մասին

    Վեհափառ Հայր

    1916 հոկտեմբերի 27-ին Պողոս Նուբարը՝ ըստ Կաթողիկոսական հատուկ հանձնարարկանի՝ և Անտանտի պետությունների հատուկ բանագնացներ Մարկ Սայքսը և Ժորժ Պիկոն. պայմանագիր կնքեցին ընթացող պատերազմում ֆրանսիական բանակի կազմում հայության մասնակցության դիմաց պատերազմից հետո Կիլիկյան Հայաստանին ինքնավարություն տալու պայմանների մասին:
    Ըստ 1916 հոկտեմբերի 27-ի այդ պայմանագրի, Ֆրանսիական հրամանատարության ենթակայության ներքո կազմավորվեց Հայկական լեգեոնը:
    Հայկական լեգեոնը բանալի դերակատարություն ունեցավ Առաջին աշխարհամարտում դաշնակիցների հաղթությունում:
    Մինչ այդ հայությունը Արևելյան Հայաստանում վերակերտել էր հայկական պետականությունը: Դրանով իսկ Գլխ. Դաշնակից պետությունների համար Հայկ. Հարցի լուծման պայմանները ավելի նպաստավոր էին դարձել:
    Ֆրանսիան դրժեց իր խոստումը. 1920 օգոստոսին լուծարեց Հայկական լեգեոնը, Կիլիկիայի հայերին զրկելով թուրք. ուժերից պաշտպանվելու հնարավորությունից:
    Ավելին, 1921 հոկտեմբեր 20-ին Անկարայում՝ միջազգային ճանաչում չունեցած Անկարայի Ազգ. մեծ ժողովի կառավարության հետ կնքված Ֆրանկլեն-Բույոնի կամ Անկարայի` ապօրինի` պայմանագրով, Ֆրանսիան Կիլիկիան զիջեց թուրքերին:
    Այդպիսով Ֆրանսիան իր անուղղակի կամ ուղղակի մասնակցությունն է ունեցել Կրեմլինի մղած Պրոլետարիատի դիկտատուրայի պատերազմում, օժանդակել է բոլշևիկներին ու երիտթուրքերին, իսկ հայերին ու հույներին հանձնել է թուրքերին և բոլշևիկներին հոշոտման:
    Ֆրանսիան միակողմանիորեն խախտել է Անտանտի կողմից կնքված պայմանագիրը, որը հայության նկատմամբ նոր ցեղասպանական արարքների է հանգեցրել:
    Ֆրանսիան խախտել է իր կնքած միջազգային-իրավական պայմանագիրը:
    Այս պահին հայությունը չի կարող միջազգային արդարադատությանը դիմել, սակայն շատ արագ կարելի է այդ արգելքը հաղթահարել, եթե Ձեր Վեհափառ հովանավորությամբ կազմվի Կիլիկիայի տարագիր հայությանը ներկայացնող հատուկ ներկայացուցչական մարմին, որն էլ իրավասու կլինի համապատասխան հայցով դիմել միջազգային դատարանին՝ ընդդեմ Ֆրանսիայի և Թուրքիայի՝ ընթացող
    մեծ պատերազմում ֆրանսիական բանակի կազմում հայության մասնակցության դիմաց պատերազմից հետո Կիլիկյան Հայաստանին ինքնավարություն տալու
    պայմանների մասին 1916 հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագիրը Ֆրանսիայի կողմից միակողմանիորեն խախտելու, չկատարելու, տված խոստումը դրժելու համար, որը հայության նկատմամբ նոր ցեղասպանական արարքների է հանգեցրել:

    Վեհափառ Հայր, հայությունը այդ պատերազմում հաղթանակի համար Պաղեստինյան ճակատում 1918 սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Արարա լեռան վրա անսպասելի, անհավատալի, այդ պատերազմի ելքը վճռող ամենանշանակալի մարտն է շահել:
    Ոչ մի մարգարե, ոչ մի պատերազմի պատմության իրավ գիտակ և արդար անձ՝ ստույգ չի կարող ասել, թե ի վերջո այդ պատերազմում կողմերից որ կողմը հաղթող կլիներ, եթե Արարա լեռան վրայի վճռորոշ մարտում հայերը չհաղթեին:

    Մերձավոր Արևելքի ներկա կացությունը և դեպի Եվրոպական ու այլ երկրներ սիրիացի և իրաքցի մեծաթիվ գաղթականական հոսքերը Աշխարհի քաղաքական այրերի առջև այդ խնդիրը լուծելու հրատապ պահանջ են առաջադրել:
    Գաղթականական այդ խնդրի լուծման ամենակարճ և արագ լուծումը Կիլիկյան Հայաստանին ինքնավարություն տալու մասին 1916 հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրի պայմանների իրագործումն է:
    Հայությունը լավապես կատարել է 1916 հոկտեմբերի 27-ի պայմանագրով իր ընդունած պայմանները՝ ընթացող պատերազմում ֆրանսիական բանակի կազմում իր բացառիկ մասնակցությամբ ամբողջովին շրջելով պատերազմի ընթացքը:
    Այժմ աշխարհը ստիպողական այնպիսի դրության մեջ է գտնվում, որ Կիլիկյան Հայաստանում ինքնավարության հաստատման վերաբերյալ 1916 հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրի պայմանների իրագործման հայության այս պահանջը կարող է ընդունվել. իբրև Մերձավոր Արևելքից միլիոնավոր գաղթականության երթը կասեցնող և կանոնակարգող փրկության օղակ:
    Հայկական հարցի, ինչպես նաև Արևելյան հարցի շատ կարևոր բաղադրատարրի՝ Կիլիկյան Հայաստանի ինքնավարության հաստատման վերաբերյալ 1916 հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրի իրագործման համար երբևէ նման նպաստավոր կացություն չի եղել, և նման բան կարող է այլևս չլինել:
    Եթե ոչ այժմ, ապա ե՞րբ պետք է այս հարցը բարձրացվի:
    Վեհափառ Հայր, խնդրում եմ Ձեր իրավատիրական կարելի միջամտությունը:

    Հարգանքներով՝ Հակոբ Մկրտչյան՝ իրավաբան,
    Արևմտյան Հայաստանի Վասպուրականի,
    Տարոն-Տուրուբերանի, Կարին-Էրզրումի,
    Համշեն-Տրապիզոնի տարագիր հայության
    Գլխ. ներկ. մարմնի հիմնադիր անդամ
    29 հոկտեմբերի 2015

    French–Armenian Agreement (1916)
    From Wikipedia, the free encyclopedia
    The French-Armenian Agreement of October 27, 1916 was the political and military accord regarding the support of Armenian nationalist (Armenian national liberation movement) on the side of the allies in World War I.

    Details[edit]
    The agreement was reported to the Talat Pasha, Ottoman Empire, and a copy of it was found in the Ottoman Archives.[1] The negotiations were led by Boghos Nubar of Armenia but initiated by the Quai d’Orsay (French Ministry Foreign Affairs). The French Foreign Minister Aristide Briand seized this opportunity to provide troops under the French commitment made in the Sykes-Picot Agreement, which was still secret.[2] The Armenian leaders also met Sir Mark Sykes and Georges Picot. The French support was to be named as the French Armenian Legion and was planned to be commanded by General Edmund Allenby. However, as an extension of the original agreement, Armenians fought in Palestine, Syria. Finally, after the armistice of Mudros in Cilicia. From the moment of the agreement, it took less than a month to take the decision to establish the Armenian Legion on November 15, 1916 in Paris. The support won the plaudits of Clemenceau’s government and its Entente allies.[3]

    The parties agreed to the following:

    The aim of creating the Legion was to allow Armenians’ contribution to the liberation of Cilicia region in Ottoman Empire and help them to realize their national aspirations of creating a state in that region.
    The Legion was to fight only the Ottoman Empire and only in Cilicia.
    The Legion was to become the core of a planned future Armenian Army.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930