Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՊ բացահայտումները վարչապետին գահընկեց անելու սցենա՞ր (Տեսանյութ)

Հունիս 26,2013 13:52

Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվության թեմայով խոսելու հրավիրված «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն այսօր «Հենարան» ակումբում նախ իր դժգոհությունը հայտնեց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, որը օրեր առաջ մոտ 1 միլիարդ դոլարի զենք էր վաճառել Ադրբեջանին. «Ճիշտ է, մենք ընկերներ ենք, բայց ես դանակ եմ նվիրում քո թշնամուն, որ քեզ սպանի: Մոտավորապես այ էսպես վարվեց Ռուսաստանը մեզ հետ»:

Սադոյանը գտնում է, որ «հայ ժողովրդին ժամանակն է

խելքի գալու եւ հասկանալու, որ գազի թանկացման, զենքի վաճառքի հետեւանքները ինչ վտանգներով են հղի մեր ժողովրդի համար»:

Գորիսի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ բանակի ծառայողի միջադեպը, օֆշորային գոտու հայտնի պատմությունը եւ Վերահսկիչ պալատի` Ազգային ժողովում ՀՀ կառավարությանը քաղաքական գնահատական տալն, ըստ Արշակ Սադոյանի, մեր երկրում ընթացող «ներքաղաքական վարդագույն պրոցեսներ են»: Թե գույնն ընդգծելով ի՞նչ նկատի ուներ, պարոն Սադոյանն այդպես էլ չմանրամասնեց:

Օֆշորային գոտու պատմությունը որակեց դասական խաբեության դեպք` կասկածի տակ դնելով վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությունն այդ ամենին:

Խոսելով ՎՊ բացահայտումներից, պարոն Սադոյանն ասաց. «Իշխանության մի թեւը մյուսի հետ միշտ համաձայնության մեջ է լինում եւ պետք է մեկ- մեկ էլ կոռուպցիայի մասին այդպիսի ամպագոռգոռ հայտարարություն անեն, կարծում եմ՝ այս ոլորտից էր ՎՊ բացահայտումները»:

Իշխանություն-ընդդիմություն զարգացումները, Արշակ Սադոյանի համոզմամբ, մոտ ապագայում չեն սպասվում, քանի որ, ինչպես նա նշեց, «ՀԱԿ-ը խայտառակ պարտվեց ու հեղինակազրկվեց` այլընտրանքային ուժի հետ համագործակցության գնալու պատճառով»:

Նրա կարծիքով` «ՀՅԴ-ն որոշակի իմաստով դարձել է ընդդիմություն եւ սկսել է կոշտ քաղաքականություն տանել, ընդդիմություն է նաեւ «Ժառանգությունը», բայց այդ բոլորի ուժերն այնքան քիչ են պառլամենտում, որ որեւէ փոփոխություն սպասել պետք չէ: Իշխանությունը հերթական անգամ ոսկերչական աշխատանք տանելով՝ կարողացավ երեք ընտրություններում անցնել»:

Արշակ Սադոյանը գտնում է, որ պետք է ստեղծվի ժամանակակից քաղաքական ուժ, որը կլինի վիրտուալ կուսակցության տեսքով եւ սոցցանցերով կտարածի իր գաղափարախոսությունն ու  լուրջ հետեւանքներ կթողնի:

Հարցին, թե խորհրդարանում ՎՊ հնչեցրած քաղաքական գնահատականներից հետո, արդյոք, պետք է կառավարությունը հրաժարակա՞ն տար, պարոն Սադոյանը տեսակետ հայտնեց, որ այդ ամենն արվում է վարչապետին որպես թիրախ դարձնելու համար, որպեսզի Հայաստանում էլ կրկնվի Պուտին-Մեդվեդեւ սցենարը: Արշակ Սադոյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930