Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Քաղաքական կոռուպցիան քայքայում է ժողովրդավարական արժեքները»

Հունիս 26,2013 13:40

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն այսօր ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստում՝ «Կոռուպցիան որպես սպառնալիք օրենքի գերակայությանը» զեկույցի քննարկման ժամանակ:

Ելույթում նախ ասված է. «Այո, այսօր ավելի  մեծ սպառնալիք օրենքի գերակայությանը, քան կոռուպցիան է՝ չկա եւ ես շնորհակալ եմ մեր գործընկերոջը, ով ունեցավ այնքան համարձակություն՝ անդրադառնալու նման լրջագույն խնդրի։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է քաղաքական կոռուպցիան քայքայում ժողովրդավարական արժեքները, տեսնում ենք, թե ինչպես են  հենց մեր Վեհաժողովում շատ հարգարժան պատգամավորներ դառնում այս կամ այն երկրի վճարովի լոբբիստը, բայց չենք ուզում ընդունել, որ քաղաքական կոռուպցիան այլեւս հասել է այնպիսի մի սահմանագծի, որ լռության ցանկացած օր հավասարազոր է մեր կառույցի հիմնարար արժեքների անվերադարձ փլուզման»:

Նաիրա Զոհրաբյանն առանձնացրել է զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է խորհրդարանական կոռուպցիային. «Խորհրդարանական կոռուպցիայի ցայտուն օրինակ է Ադրբեջանի կողմից վարած՝ այսպես կոչված խավիարային քաղաքականությունը, որի շնորհիվ Ադրբեջանին հաջողվում է ոչ միայն մեր Վեհաժողովում, այլ նաեւ միջազգային տարբեր կառույցներում կասեցնել  Ադրբեջանում տիրող վիճակի վերաբերյալ ցանկացած քննադատություն։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մենք բաց ու հրապարակային հաշվետվություն պահանջենք  մեր այն գործընկերներից, ում անունները շրջանառվում են ադրբեջանական խավիարային սկանդալում»:
Եվ մեջբերումներ անելով կոռուպցիայի այս դրսեւորումներին «Ֆրիդըմ Հաուզի», «Թագեսշպիգել եւ «Վաշինգթոն Փոսթի անդրադարձերին՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Մենք պետք է լրջագույն հետեւություններ անենք մեզ ներկայացված զեկույցից։ Եւ երբ հայկական  պատվիրակությունն առաջարկում էր կանոնակարգել լոբբիստական գործունեությունը, շատերն այստեղ դեմ քվեարկեցին՝ չկանխատեսելով դրա կործանարար հետեւանքները։ Ուստի, ես կրկին առաջարկում եմ, որ քաղաքական եւ իրավական հանձնաժողովները հատուկ քննարկում կազմակերպեն քաղաքական կոռուպցիայի թեմայով եւ համատեղ մշակենք կոնկրետ եւ գործուն մեխանիզմներ՝ ընդդեմ եվրոպական արժեհամակարգը քանդող քաղաքական կոռուպցիոներների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930