Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Հենց հիմնարկի փակ դառնալն էլ ինձ ստիպեց ազատման դիմում գրել»

Հունիս 26,2013 12:45

Հատված «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության դեկավար Բաբկեն Պիպոյանի հետ հարցազրույցից, ով վերջերս է սեփական դիմումի համաձայն թողել ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը:

Դուք ԶԼՄներին կոչ եք անում պարզելու՝ արդյո՞ք ապրանքը՝ տվյալ պարագայում պաղպաղակները, անվտանգ են, թե՞ ոչ։ Իսկ Դուք՝ որպես ՀԿ,

պարզե՞լ եք, այնուամենայնիվ, վտանգավոր էր այդ պաղպաղակը, թե՞ ոչ։

– Գիտեք, փորձաքննության պետք է ենթարկեր ծառայությունը։ Մեր կոչի նպատակը ճնշում գործադրելն է։ Փորձաքննություն իրականացնելու համար գումար է հարկավոր, իսկ այդ գումարը կառավարությունը տրամադրել է ծառայությանը, ոչ թե մեզ կամ ԶԼՄ-ներին։

– Իսկ Դուք փորձե՞լ եք ծառայությունից ճշտել՝ իրենք դիմել են այդ քայլին, թե՞ ոչ։

– Ես ընթերցել եմ Ծառայության զավեշտալի մեկնաբանությունը։ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռոզա Ավագյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրը վերաբերում է կարագի կամ բուսական յուղի կիրառմանը, այլ ոչ թե սննդամթերքի վտանգավորությանը։

«Փորձաքննությունը իրականացրել է «Սուր անկյուն» հաղորդաշարը, իսկ Ծառայությունը աջակցել է պրոֆեսիոնալ նմուշառում իրականացնելու հարցում։ Մենք պաշտոնական գրությամբ դիմել ենք հաղորդաշարին, որպեսզի լաբորատոր փորձաքննության արդյունքները տրամադրեն մեզ, սակայն դեռ դրանք չենք ստացել, հետեւաբար, չենք կարող այդ տեղեկատվությունը տնօրինել», ասել է նա՝ հավելելով, որ ՍԱՊԾ-ն կաթնամթերքի շուկայում շարունակում է դիտարկումներ իրականացնել եւ առաջիկայում կհրապարակեն դրանց արդյունքները։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ծառայությունր դիմում «Սուր անկյուն» հաղորդաշարին, այն դեպքում, երբ ապրանքի սխալ մակնշում արձանագրվում է հենց Ծառայության տեսուչի կողմից։ Ժամանակ շահելու նոր մեխանիզմներ են պետք մշակել, իսկ ավելի ճիշտ կլինի դրա փոխարեն ուղղակի գործ անեն, այն, ինչ պետք է անեն՝ ապահովել սննդամթերքի որակ ու անվտանգություն։ Սա ուղղակի ժամանակ ձգելու անհաջող փորձ է։

Գրեթե նույն կերպ Դուք էիք աշխատում, երբ ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում էիք։

– Ես չեմ խուսափել մեկնաբանություններից ու իմ ժամանակ հիմնարկը գործում էր բաց, եւ հենց փակ դառնալն էլ ինձ ստիպեց ազատման դիմում գրել։ Միայն 2011 թ. ունեցել եմ 10 ասուլիս, 2012-ին՝ էլ ավելի։ 2013-ին ոչ

մի հատ։ Ես մարդկանց հրավիրում եմ բանավեճի եւ ես այն ժամանակ ոչ մեկին չեմ մերժել, կարող եք ստուգել, իսկ հիմա իրենք չեն զալիս։ Բայց հիմա հարց է առաջանում՝, իսկ ի՞նչն է ստիպում հիմնարկին դառնալ փակ։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930