Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականների «բուժիչ նամակները»

Հունիս 26,2013 12:02

Մի քանի օր առաջ 350 մտավորականներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ հորդորելով կանխել Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսպատամը, որը սկսվել է դեռեւս երկու տարի առաջ։

 

«ՉԻ» – Թող որեւէ մեկը տարօրինակ չհամարի, որ 350 մտավորականներ նման նախաձեռնությամբ հանդես են գալիս երկու տարի ուշացումով։ Մեծ գործերը հապճեպ չեն արվում։ Այնպես որ՝ ամենայն հավանականությամբ, արդեն 2016 թվականի աշնանը նույն մտավորականները բաց նամակով իշխանություններից կպահանջեն կանխել Փակ շուկայի ապամոնտաժումը, իսկ 2019-ին հերթը կհասնի Հանրապետության հրապարակի «վերակառուցման» դեմ բողոքին։

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակի տակ ավտոկայանատեղի կառուցելուն (ինչի արդյունքում, ճարտարապետների տեղեկություններով, օպերայի շենքն արդեն ճաքեր է տալիս), ապա մտավորականների ստորագրահավաքն արդեն գրեթե ավարտական փուլում է։ Մի քանի ամսից նամակը երեւի տեղ կհասնի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930