Ստեփան Սաֆարյանը զուգահեռներ անցկացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի անդամության միջեւ։ «Երբ Ադրբեջանը դարձավ ՄԱԿ- ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, ոչ միայն ինքը, այլեւ Թուրքիան հայտարարեցին, որ տարածաշրջանային խաղաղության մեջ իրենց ներդրումն է լինելու այն, որ լուծել են տալու ղարաբաղյան խնդիրը, վերադարձնելու են ադրբեջանական տարածքները եւ այլն։ Ադրբեջանը չի խուսափում իր շահերը բարձրաձայնելու, այլ բան է, թե ինչքանով է կարողանում անել դա։ Բայց Հայաստանի արտաքին գործերի նախարարն ամբիոնից հայտարարում է, թե մտադիր չէ այդ լծակներն օգտագործել՝ ղարաբաղյան խնդիրը լուծելու համար։ Եղբայր, մինչեւ հիմա խայտառակ ենք եղել, չեք կարողանում մի հատ օդանավակայան շահագործման հանձնեք, Ադրբեջանի հոխորտանքները զսպեք, այն դեպքում, երբ դա Քաղավիացիայի իրավունքի հարց է, եւ
դրա դեմ որեւէ մեկը չի արտահայտվում։ Բա ինչի՞ համար եք»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև