Հունիսի 25-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34LD116 պետհամարանիշով ավտոմեքենայից (վարորդ Արմեն Պողոսյան)դուրս են բերել, Ա.Պողոսյանին, ուղևորներ՝ Սիրիայի Հանրապետության քաղաքացիներ Աննա-Զորիտա Մուրադյանին (ծնված 2007թ.), Արեն Մուրադյանին (ծնված 2002թ.), Աբրահամ Մուրադյանին(ծնված 2000թ.), Նելլի Գյունջյանին (ծնված 1965թ.) և Ջորջ Մուրադյանին (ծնված 1962թ.), ովքեր հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
ԱԻՆ