Թուրք ըմբիշ Ռիզա Քայաալփը Թվիթերի իր էջում ռասիստական արտահայտություններ է գրել՝ հայերին եւ հույներին շուն անվանելով ու մեղադրելով Թուրքիայում տեղի ունեցող ցույցերի մեջ: Հայտնում է «Ըրաունդ դը ռինգս» օլիմպիական պարբերականը:
23-ամյա Քայաալփը, որը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոնն է, իսկ Լոնդոնի 2012 օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել, այլ վիրավորական գրառումների հետ մեկտեղ Թվիթերում գրել է՝ «Սրանք հայ եւ հույն շներն են»՝ նկատի ունենալով Թուրքիայի ցուցարարներին: Հայտնել է «National Turk» կայքը:
Պարբերականը գրում է՝ թեպետ Քայաալփի անունով մեկնաբանությունները կան, սակայն նա ժխտում է, որ ինքն է արել:
Թուրքիայի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ իրենք «զրո հանդուրժողականություն» ունեն ռասիստական դրսեւորումների նկատմամբ. «Այս պահին մենք ուսումնասիրում ենք պնդումները, թե պարոն Քայաալփը որպես անհատ քաղաքացի հունիսի 8-ին ռասիստական գրառումներ է կատարել Թվիթերում»,- հայտնել են ԱՕԿ-ից:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, մեկ շաբաթ առաջ Թուրքիայի Մերսին քաղաքում միջերկածովյան երկրների խաղերի բացման ժամանակ Քայաալփին էին հանձնել դրոշակակրի պատվավոր պարտականությունները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Gorik Hakopyan, shame on You!