Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Սուրբ Ամենափրկիչ կիսանորոգ եկեղեցու գմբեթում երեկ բռնկված հրդեհին, ասաց, որ այստեղ ոչ մի դիտավորություն չի տեսնում:
«Դեպք է, տեղի է ունեցել, ճիշտն ասած էս քաղաքում պետք չէ լուն վերցնել, ամեն ինչի տակ դավա ման գալ: Ոչ մի բան չկա, վատ էր, որ էդպիսի դեպք եղավ, բայց պիտի հասկանանք, որ դեպք է, ստացվել է, հիմա ի՞նչ, պիտի բարձրանային … Ի՞նչ անեին դիտավորությամբ», -ասաց քաղաքապետը:
Ըստ նրա, հրդեհի պատճառը ամենայն հավանականությամբ զոդման աշխատանքներ են եղել, լուրջ վնաս չի եղել, ընդամենը 1,5 խորանարդ մետր փայտ է վառել կայծերից, որը կապած էր կաղապարամածի վրա եւ որի վրա պատրաստվում էին բետոն լցնել:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ