News.am ․ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարությունից տուժած Սիմոն Հովհաննիսյանի հայրը պնդում է, որ կասկածյալ 2 երիտասարդները դանակահարության հետ կապ չունեն, իսկ իրական մեղավորները ազատության մեջ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սիմոն Հովհաննիսյանի հայրը` Արթուր Հովհաննիսյանը:
«Երկու խելոք տղաների վրա են ցանկանում մեղքը բարդել: Նրանք ներկա են եղել, բայց խելոք տղաներ են, դանակահարության հետ կապ չունեն: Իսկ խուլիգաններին թաքցնում են: Եթե մինչեւ վաղը այդ բոլոր մասնակիցներին չհավաքեն, դիմելու եմ Վլադիմիր Գասպարյանին: Իրանք այս արյունի համար պատասխան են տալու: Եթե չտվեցին, ուրիշ բան կլինի եւ ես իմ արածի համար պատասխան չեմ տալու: Ես ուզում եմ, որ ով դանակով իմ տղային, ինձ մղկտացրել ա, իրա ծնողն էլ մղկտա»,- ասաց տուժողի հայրը:
Մանրամասները կարող եք կարդալ՝ News.am-ի կայքում:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝