Օսկարակիր դերասան Էդրիան Բրոուդին, ռեպեր Ակոնը, «Ֆորսաժ» ֆիլմի դերակատար Ջորդանա Բրյուսթերը կնկարահանվեն Սարիկ Անդրեասյանի «Ամերիկյան կողոպուտ» ֆիլմում: Հայտնում է «Վրափ» ֆիլմերի պորտալը:
Թրիլեր ժանրի ֆիլմը՝ ռեժիսոր Սթիվ ՄքՔուինի 1959թ. «Սեյնթ Լուիսի կողոպուտը» ֆիլմի վերաէկրանավորումն է:
Ֆիլմը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք ներգրավված են վտանգավոր հանցախմբի բանկային կողոպուտի մեջ: Կողոպուտը փորձաքար է դառնում եղբայրների համար՝ ցույց տալու նրանց կապվածության աստիճանը եւ թե որքան հեռու կարող են նրանք գնալ հանուն իրենց ընտանիքի:
Ֆիլմի պրոդյուսերներից է Սարիկ Անդրեասյանի եղբայրը՝ Ղեւոնդ Անդրեասյանը:
Սցենարիստ, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ծնվել է Երեւանում, 1984թ. : Նա գործում է Ռուսաստանում: Նրա հայտնի ֆիլմերից են`«Ծառայողական սիրավեպ. Մեր օրեր» (Cлужебный роман. Наше время) եւ «Հղին»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ