Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի թեմում առանց դեղորայքի կբուժեն գետին ընկնող, փրփրող դիվահարներին

Հունիս 25,2013 22:15

Այսօր Շիրակի թեմում բացվեց քրիստոնեական հոգեբանության կենտրոն, որի նպատակը երկրաշարժից ու սոցիալ–տնտեսական ծանր պայմաններից նեւրոտիկ, վարքային եւ սթրեսային ծանր խանգարումներ ստացած շիրակցիներին բուժելն է:

Ինչպես պարզաբանեցին կենտրոնից, այն բացառիկ է լինելու նրանով, որ Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում համադրել գիտական հոգեբանության եւ քրիստոնեական բժշկության մեթոդները, որոնք թեեւ դարեր շարունակ կիրառվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից, սակայն այժմ մոռացության են մատնված: Այս կենտրոնում հոգեբանն աշխատելու է հոգեւորականի հետ, բուժումն ու անձին սոցիալական միջավայրին հարմարեցնելը լինելու է առանց դեղորայքի` հոգեթերապիայի, աղոթքների, ծոմի, պահքի, քահանայի օրհնության, ազգային սովորույթների կիրառման միջոցով: Այստեղ հոգեկան անբուժելի համարվող խանգարումներից զատ կբուժեն նաեւ դիվահարվածներին: «Մենք օգտագործում ենք եկեղեցական մեր ծիսական բժշկության կարգերը եւ միեւնույն ժամանակ օգտագործում ենք առօրեական քրիստոնեական միջոցներ`պահք, ծոմ, աղոթք, ժամերգություն, պատարագ, որոնց ընթացքում մարդը կամաց-կամաց սկսում է ճանաչել, հասկանալ դրանց արժեքները, եւ ապրել ըստ այդ:

Այսինքն, օրինակի համար, եթե հաղորդության մասին է խոսքը, պատարագի մասին է խոսքը, մարդը կամաց-կամաց հասկանում է, որ այնտեղից կյանք է գալիս  եւ օգտագործում է Ավետարանական ճշմարիտ հիմքեր, հիմունքներ: Ավետարանն ասում է` ով ուտի իմ մարմինը եւ ով խմի իմ արյունը, ես նրա մեջ եմ ապրում, ինքը կյանք ունի: Իհարկե, եկեղեցական հատվածը կիրառելի է այն դեպքում, երբ անձը ընդունում է,  եւ հավատում, որովհետ եւ Ավետարանն ասում է`ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով որ հավատում է, իսկ ով որ չի հավատում, բնականաբար մենք մոգական բան չենք օգտագործում, եկեղեցին երբեք ինչ-որ մի մոգություն չի անում, այլ վստահ հավատալով Աստծո զորության, Աստծո ներկայության, Աստծո գոյության եւ Աստծո հանդեպ տածած սիրո վրա, մենք գիտենք, որ եթե ինչ-որ հանգամանքներում խանգարվել է մարդու նորմալ կենցաղը, դա համարվում է հիվանդություն, ուրեմն Աստծո զորությամբ, սուրբ հոգու ներգործությամբ կբուժվի: Առաքյալն ասում է` սուրբ հոգին ունի այդ շնորհքը, որը տալիս է մարդկանց»,- պարզաբանեց Տեր Փավստոս քահանա Սարգսյանը:

Նա վստահ է, որ իրենք կունենան լուրջ հաջողություններ եւ ժողովրդի մեծ մասին կազատեն նյարդային խանգարումներից, կկարողանան ինտեգրել կյանքին ու կբացատրեն, որ որեւէ մեկը անպետք չէ եւ չի կարող մեկուսանալ: Քահանան նա եւ ասաց, որ եկեղեցին բուժել է բազմաթիվ դիվահարների, նրանց, ովքեր ցնցումներ են ունեցել, ընկել են գետին, փրփրել են: Դրանք, ըստ բանախոսի, բավականին ժամանակատար են, բժշկի ծառայություններ ստանալուց հետո հիվանդը նոր միայն մոտեցել իրենց եւ իրենք եկեղեցական աղոթքի միջոցով բուժել են վերջիններիս: Կենտրոնի պատասխանատու Կարեն Պետրոսյանն էլ ասաց, որ դա ամեն եւին ֆանտազայի ժանրից չէ, ինչպես որ կարող է թվալ անհավատներին. դիվահարությունը դարեր շարունակ հենց քրիստոնեական մեթոդիկայով է բուժվել: Քահանն էլ հստակեցրեց, որ այն մեդոթ կոչելը սխալ է, քանի որ մեթոդը ստեղծվում է մարդու կողմից, իսկ այս դեպքում Ավետարանով են բուժվում, որի մեջ մարդը կամ մտնում ու ստանում է այն, ինչի կարիքն ունի, կամ չի մտնում ու չի ստանում:

Քահանան նաեւ ասաց, որ գյումրեցի թմրամոլներին, հատկապես, այսպես ասած՝ բենզինիստներին օգնելու, բուժելու համար հատուկ հոգեւորականներ են աշխատում նրանց հետ, ովքեր առանձին պատրաստվածություն են անցել:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սևակ says:

    Այ քեզ աբսուրդ… «աղանդավորներից» բողոքողներն իրանք են գնում «աղանդավորի» ճանապարհով… իսկ ադեկվատ ա՞ գինի խմելն ու պատկերացնելը, թե դա 2000 տարվա մեռելի արյուն ա, կամ հաց ուտելն ու պատկերացնելը, թե դա մեռած մարդու/աստվածության մարմին ա… կանիբալիզմի ալեգորիա… հետո սատանիզմից կբողոքե՞ն…

  2. Վարդան says:

    եկեղեցին՝ որպես հայ հասարակության դեգրադացման պատճառ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930