Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան են բերվել «Իսկանդեր-M» համալիրներ, որոնք ունակ են ավելի քան 400 կմ հեռահարությամբ ոչնչացնել նշանակետը: Ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության անանուն աղբյուրներն էին հաստատել օրեր առաջ՝ «Իսկանդեր-M» համալիրների գտնվելու վայրը գաղտնի է, նրանք հրաժարվել էին հստակեցնել, թե հրթիռային համալիրները Հայաստանի զինված ուժերի՞ն են տրամադրվել, թե՞ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային: ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես ոչ հաստատում է, ոչ հերքում այս տեղեկատվությունը:
ՌԴ Կովկասագետների գիտական ընկերության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային՝ նշեց․ «Հայաստանի անվտանգությունը ապահովում են ավելի ժամանակակից համալիրներ եւ համակարգեր, քան այն, ինչ Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին: Կարելի է նեղսրտել, որ ռուսական զինտեխնիկա է մատակարարվում հակամարտության գոտի ու դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը: Իսկ ինչ կլինե՞ր, եթե ռուսական զենք չվաճառվեր Ադրբեջանին: Բաքուն կգներ այն ուրիշ երկրներից: Ինչ կլինե՞ր, եթե ռուսական սպառազինությունը չմակատակարարվեր Հայաստանին: Կարո՞ղ էր Հայաստանը սեփական ուժերով եւ սեփական միջոցներով ապահովել սեփական անվտանգությունը, կամ գտնել այն երաշխավորին, որը կփոխարինի Ռուսաստանին․․․»:
ՌԴ Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ