Մոնթերեյում ավարտվել է շախմատի Հարավային Կալիֆորնիայի առաջնությունը, որտեղ գերազանց են հանդես եկել ամերիկաբնակ հայ շախմատիստները:
«Armchess.am»-ի փոխանցմամբ, Անդրանիկ Մատիկոզյանը յոթ տուրում չկրելով ոչ մի պարտություն՝ 5,0 միավորով նվաճել է չեմպիոնի կոչումը: Իր հայրենակցից կես միավոր պակաս է վաստակել Մելիքսեթ Խաչիյանը, որը մրցաշարային աղյուսակում հաջորդել է նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ