Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում Հայաստանի քաղաքացի, 40-ամյա Կարեն Ավետիսյանի դեմ մեղադրանք է ներկայացվել աղջկա նկատմամբ սեռական բնույթի հանցագործություն կատարելու համար: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Ըստ հետաքննության, հնարավոր է, որ տղամարդը նախկինում էլ է երեխաների նկատմամբ նմանատիպ հանցագործություններ կատարել, իրավապահ մարմիններից գործակալությանը հայտնել են հունիսի 24-ին:
Ըստ հետաքննության, 2013թ. հունիսի 3-ի առավոտյան մեղադրյալը անչափահաս աղջկա հետ հանդիպել է Խաբարովսկի բնակարաններից մեկի մոտակայքում: Նա փորձել է սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել: Այդ պահին բակ է մտել աղջկա մայրը: Կինը սկսել է բղավել ու վախեցրել է տղամարդուն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, հաստատվել էր հանցագործի ինքնությունը եւ ձերբակալվել էր: Պարզվել էր, որ նա Հայաստանի քաղաքացի է: Հետաքննության ժամանակ նա ընդունել է իր մեղքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ