Azatutyun.am ․ 75-ամյա թոշակառու Անիկ Դավթյանն ու լրագրող Ծովինար Նազարյանը դատարանից պահանջում էին պարտավորեցնել Տիգրան Վիրաբյանին, որ իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար հրապարակային ներողություն խնդրի, եւ որ այդ գործողությունը տեսաձայնագրվի եւ տեղադրվի YouTube կայքում:
Նախագահական ընտրությունների ժամանակ 17/4 Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության արդեն նախկին պետ Տիգրան Վիրաբյանը վեճի էր բռնվել ընտրելու եկած 75-ամյա թոշակառու Անիկ Դավթյանի հետ: Կինը փորձել էր ստուգել, թե արդյոք Ռուսաստանում բնակվող որդիների անվան դիմաց քվեարկված չէ: Այդ ամենը նկատած հանձնաժողովի նախագահը տարեց կնոջն անվանել էր «դերասան, մեյմուն, տականք»: Այդ վեճի վերաբերյալ տեսանյութը տարածվել էր YouTube-ում:
Մանրամասները կարող եք կարդալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: