Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը սպառնացել էր ՀՅԴ-ականին՝ իր աչքի առջեւ կբռնաբարեն նրա կնոջը (Տեսանյութ)

Հունիս 25,2013 18:58

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին նոր տեղեկություններ պատմեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքից:

Նրա խոսքով, Սյունիքի նախկին մարզպետ, Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, նույն կուսակցության Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար, ԵԿՄ վարչության անդամ, նույն միության Սյունիքի տարածքային կազմակերպության ղեկավար, «Սյունիք» բարեգործական հիմնադրամի նախագահ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համախանագահ, «Հայոց մարտիկներ» հ/կ նախագահ, «Սյունիք», «Գորիս» հայրենակցական միությունների նախագահ  Սուրիկ Խաչատրյանը 90-ականներին գործում էր իր բանդայով. բանդան արդեն 23 տարվա պատմություն ունի:

«1990 թվականի գարնանը Սուրիկ Խաչատրյանը, որ նախկինում 4 հանցագործությունների համար դատապարտվել ու ազատազրկվել էր ու իր պատիժը կրել Հայաստանի գրեթե բոլոր բանտերում,  նաեւ  Ադրբեջանի՝ այն ժամանակ Շուշիի, Բաքվի բանտերում,  ներկայանում է Գորիս ու սկսում է  ուղղորդել այդ ժամանակվա Գորիսի ինքնապաշտպանական խորհրդի նախագահին եւ խորհրդի անդամներին… Այդ ընթացքում, փոխանակ Գորիսի սահմանի պաշտպանունակությունն ամրապնդվեր,  ճիշտ հակառակն է տեղի ունենում, եւ գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերի,  նաեւ շրջկենտրոն Գորիսի  «Ավանգարդ» տնտեսության, անգամ Շինուհայրի տնտեսության երկու տասնյակից ավելի անասնապահներ եւ հայրենիքի պաշտպաններ են զոհվում, եւ մոտ 5000 անասուն է հափշտակվում … 1990 թվականի հոկտեմբերի կեսերին նման մի բան տեղի ունեցավ Խնածախ գյուղում, գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գիշերը  սպանվեցին գյուղի լավագույն պաշտպաններից Յուրան եւ անասնապահ Վաղարշակը, հափշտակվել էր 1400 անասուն: Երբ ես ընկերներիս հետ գիշերը դեպքի վայր ներկայացանք, տեսանք, որ դժվար թե թուրքը այդպես մոտենար ու կատարեր այդ ոճրագործությունը:

Մեր խորին համոզմամբ՝ այդ ոճրագործությունների մեծ մասը կատարվել է Հայաստանում՝ վայ հայերի կողմից: Հոկտեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանը պատգամավոր Սմբատ Հակոբյանի հետ ժամանեց Գորիս եւ ազատամարտիկների խորհրդակցություն հրավիրվեց: Այդ ժամանակ  պաշտոնական վաշտերն էին ստեղծվում: Ես այդ հավաքի ժամանակ հարցրի՝ արդյոք նորաստեղծ վաշտի հրամանատարական կազմում պե՞տք է տեղ գրավեն քրեական անցյալ ունեցող անձինք, Վազգենը Սարգսյանը պատասխանեց՝ ոչ, բայց որոշ անձինք, որոնք  նախկինում դատապարտվել են, կարող են մասնակցել իբրեւ շարքայիններ հայրենիքի պաշտպանությանը: Հետո հարցրի՝ կլինի՞ Գորիսի բնակչությունը առաջադրի վաշտի հրամանատարի թեկնածուներին, Վազգեն Սարգսյանը տվեց իր համաձայնությունը: 2 օրվա ընթացքում Գորիսի սահմանամերձ բոլոր գյուղերում ես եւ ընկերներս նախաձեռնեցինք  բնակիչների ընդհանուր ժողովներ, որոնք միաձայն առաջարկեցին  վաշտի հրամանատար նշանակել ազատամարտի նվիրյալ, ՀՅԴ-ական, Գորիսի մարտական ջոկատի հրամանատար Սոս (Լերմենտ) Սարգսյանին:

Դրանից հետո,  երբ պատրաստվում էինք դիրքեր մեկնելու, ինձ ու Սոսին Սուրիկ Խաչատրյանը խաբեությամբ, բռնության գործադրմամբ տարավ իրենց մասնավոր բանտ Գորիսում, եւ այնտեղ մեզ պահեցին երեսուն ժամ ու մի քանի ժամ  խոշտանգում էին: Սոսի փառահեղ մորուքից ոչինչ չէր մնացել, ճանկերով պոկել էին նրա մորուքը: Հետո մեզ ստիպում էին գրել, թե որտեղից մեզ զենքը, ստիպում էին գրել, որ ՀՅԴ-ից ենք վերցրել զենքը եւ այլն… Ես կոնկրետ գրել եմ`«Իմ զենքով ընկերներիս հետ ծառայել եմ ու շարունակելու եմ ծառայել հայության ազատագրմանը»:

Դրանից հետո մեզ ուզում էին կախել Գորիսի հրապարակում`տարածելով սուտ տեղեկություններ, թե իբրեւ ես ու ընկերս զենք ենք վաճառել թուրքերին: Հակառակ իրենց սպասումների՝ Գորիսի ժողովուրդը, հատկապես Խնածախի,  Վանատուր գյուղերի բնակիչները ոտքի կանգնեցին, որտեղ ավելի շատ էինք մասնակցել ինքնապաշտպանությանը: Խնածախի այդ ցասումը առաջնորդում էր ՀՅԴ–ական, Գորիսի կոմիտեի նախագահ, 29- ամյա բնակիչ, երեք տարեկան մինուճար աղջկա հայր Արմեն Ալեքսանյանը… Երեք- չորս օր հետո Սուրիկ Խաչատրյանը  իր բանդայի մի քանի անդամներով առեւանգում է  Արմեն Ալեքսանյանին ու  կնոջը, տանում է մի տեղ, կապում եւ ստորացուցիչ վերաբերմունք ցուցաբերում, նույնիսկ սպառնում, որ կնոջը կբռնաբարեն իր աչքերի առջեւ: Նրանից  պահանջում են դադարեցնել պայքարը, դուրս գալ ՀՅԴ-ից: Մի կերպ ազատվելով նրանցից՝ Արմենը շարունակում է  իր պայքարը:

Երեք ամիս հետո գյուղի ամբողջ ժողովրդի քվեարկության արդյունքում Արմենը ընտրվում է գյուղի նախագահ, քիչ հետո, երբ գնում են տուն՝ հարազատներով նշելու, տուն է մտնում գյուղի թմրամոլ, Վահան անունով մի երիտասարդ եւ ավտոմատի կրակահերթով ոչնչացնում է մասնակիցներից շատերին: Սպանվում են Արմեն Ալեքսանյանը, քույրը, կինը, մայրը, աները, երեք հարազատներ, իսկ 7 հոգի ծանր վնասվածքներ են ստանում: Վահանը ոճրագործությունից հետո փախչում է իր տուն, զգեստափոխվում եւ  դուրս է գալիս, որ սպասող մեքենան նստի հեռանա, բայց տան մոտ գնդակահարվում է այդ ոճրագործություն կատարողը…  Հետաքննություն կազմակերպվեց, բայց կարճ ժամանակ հետո ձեւակերպեցին, որ հանցակազմի բացակայության պատճառով կարճվում է այդ քրեական գործը»,- պատմեց Գորիսի նախկին քաղաքապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:


 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. նենե says:

    Լավ,մինչև երբ պիտի պատկան մարմինները լռեն .էլ ինչ է պետք?տականքները դրա համար էլ շարունակում են աճել ամենուր:Ափսոս մեր երկիրը ,որ սրանց նման հրեշների ոտն է կպչում…

  2. Edward says:

    Արա դուք ամոթ կամ թասիբ ունեք այ վոչնչուցուներ հերիքա իրար միս ուտեք։Կապիտալիզմ դառավ աայ չտես ագա շակալներ վոչ պատիվ մնաս ոչ ինքնասիրություն։Հետներդ եք տանելու այ տուֆթեք։

  3. Կարո Մելիքյան says:

    Պատկան մարմինների անգործությունը՝,դա նույնն է թե,՝հանցագործությունների պարտակում եւ պետական դավաճանություն։

  4. Հրանուշ Խառատյան says:

    Արդեն որերոդ հոդվածն է հրատարակվում Սամվել Հարությունյանի մերկացումներով, բայց մեր իրավապահները բերանները ջուր առած լռում են: Իրերի այս վիճակում կարող ենք փաստել, որ այս մերկացումները իրականում գանգստերների և իրավապահ կոչվածների համագործակցության վկայություններ են: Այս հրապարակումների ֆոնին ավելի ու ավելի հասկանալի են դառնում Հայաստանից փախչող բնակչության մղումները՝ փախչում են սպանություններից, փախչում են պատվազրկումից, միով բանիվ՝ փախչում են լիսկաներից: Իսկ Գալուստ Սահակյանը շարունակում է հոլովել ՛՛սոցիալ-տնտեսական՛՛ պայմանների մասին իրեն ոչ այնքան հասկանալի բառակապակցությունը… Կարծես ՛՛լիսկայությունը՛՛ սոցիալական պայման չէ: Առնվազն տարօրինակ է, որ իր ենթակայությամբ հինգ տարի աշխատած այս, թող ներվի ասել, մարզպետի առկայության պարագայում մեր վարչապետը անհաջող փորձեր է անում արտագաղթի ՛՛մեղքը՛՛ կիսել Հայաստանի կիսամահ ընդդիմության հետ: Եթե մեր երկրի իրավապահներն անվերապահ և անհերքելի առարկություններ չունեն այս մերկացումների դեմ, նշանակում է մեր հասարակությունը հանցագործ է, քանի որ նրա վճարած հարկերով ՛՛բուծում՛՛ են նորանոր, թող ներվի ասել, իրավապահներ.. Որպեսզի նրանք պարտակեն այս գիշատիչներին? Այսուհետ ՛՛սոցիալ-տնտեսական պայմանները՛՛ հանգիստ խղջով կարելի է փոխարինել ՛՛լիսկայական պայմաններով՛՛: Դա է Հայաստանի ՛՛սոցիալ-տնտեսականի՛՛ համարժեքը: Հայաստանի փոխառյալ բառերի բառարանը հարստեցնելու փոխարեն կունենանք դրա տեղական առանձնահատկությունը ներկայացնող բնիկ հայկական բառ: Հայաստանի լիսկայական պայմանները…

  5. Վարդան says:

    Անձամբ չեմ կասկածում Ձեր խոսքերի ճշմարտությանը: Բայց սպասել, որ նույն մարդիկ, որոնց թողտվությամբ է կատարվել այս ամենը, կդատապարտեն հանցագործներին սխալ է: Կարծում եմ ժամանակն է հավաքել ազնիվ և հայրենասեր մարդկանց, համախմբել ժողովրդին, տեղում ստեղծել ոչ թե դրածո այլ իսկապես ժողովևդի կողմից ընտրված դատարան, հավաքել տուժածների, տեղյակ մարդկանց ցուցմուքները, թույլ չտալ որ մարդկանց մեկիկ մեկիկ տանեն և , կայացնել և իրականացնել արդար դատավճիռ: Չե որ դուք Նժդեհի հետնորդներն եք: Սա կլինի ԲՌՈՒՆՑՔ: Ժամանակը ի վնաս մեզ է աշխատում:

  6. Tiko says:

    ԿԼՅԱՎՈւԶՆԻԿ ախպեր ,մատնիչներին-կախաղան

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իմիջիայոց, Խնածախի նոր գյուղապետ ընտրված ՀՅԴ–ական Արմեն Ալեքսանյանի հետ դաժանաբար սպանված իր այդ քույրը Նազիկ Ալեքսանյանն էր: Նազիկը սովորում էր Երևանում` գյուղ. ինստիտուտում, ու ապրում էր 2-րդ մասիվի ուսանողական հանրակացարանի մեր կողքի սենյակում. 3-րդ կորպուս, 2-րդ հարկ, 225 սենյակ: Նազիկը բարձրահասակ,նրբիրան ու գեղեցիկ աղջիկ էր. երկար, մուգ-կապույտ շրջազգեստ էր հագնում:

    Նազիկի մահը շատ ցնցեց բոլորին: Ես հիշում եմ. 3-րդ կորպուսի 2-րդ հարկի անկյունում Նազիկի մեծացրած նկարն էին դրել` սև ժապանենով ու անընդհատ վառվող մոմերով: Շատ տխուր էր: Երբ այդ հանցագործը մտել էր իրենց տուն ու սկսել կրակել,Նազիկը մարմնով ծածկել էր փոքր երեխաներին,բայց ինքը սպանվեց:

  8. Hakob says:

    պատերազմից հետո միշտ է՝լ, ամենուրեք վխտացել են ոճրագործների կազմակերպված բանդաները: ու միշտ էլ նրանք կամ ոչնչացվել են , կամ էլ սահուն կերպով վնասազերծվել: Ճիշտն ասած Հայաստանի համար հավանական է որ սահուն վնասազերծման տարբերակը ավելի ընդունելի է, ինչքան էլ բելերիս մեջ արյունը եռա ու արդարաբար պահանջենք այդ տականքների հասարարական գլխատումը :
    Հայաստանում արդեն երկրորդ կազմակերպված բանդան է կազմաքանդվում: Ինկատի ունեմ լեննականցի “ակադեմիկոս” Վարդանիկին բանդան ու նաև սրանցը: մինչ այդ էլ “Սերժը մատը” խառն էր Արցախի մեծ ավազակի, Սյամոյի “ականազերծմանը”:
    գործընթացը գնում է, ու բավականին գրագետ ձևով: Մնածին մեծ ձկները
    ՝ Էշին վանդակ մտցնողի գլխավորությամբ: ինչքան է նա զգույշ լինի, որց էլ լինի մի ճակատագրական սխալ կանի: հուսանք ու սպասենք…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930