Azatutyun.am Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի ցանկանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը, սակայն, դրանով հանդերձ, ոչինչ չի բացառում: Այդ մասին Իվանիշվիլին հայտարարել է Իսրայելում «Սոֆ Շավուա» պարբերականին տված հարցազրույցում` պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանով է հավանական Սաակաշվիլիի ձերբակալությունը հոկտեմբերին Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո:
«Սաակաշվիլին պատասխանատու անձ էր, նա ինքն էր որոշումներ ընդունում: Չեմ ուզում, որ նրան ձերբակալեն, սակայն ոչինչ բացառել հնարավոր չէ: Գոյություն ունեն դատախազություն, դատարան եւ օրենք, որը բոլորի համար մեկն է: Ես չեմ պատրաստվում նրա հետ բանակցություններ վարել», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Վրաստանի վարչապետը:
Մանրամասները կարող եք կարդալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: