Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Մեզ մոտ ռուլից իջնում են` դառնում գեներալ» (Տեսանյութ)

Հունիս 25,2013 18:14

Գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ այս օրերին տարբեր կարծիքներ հնչեցին. Մասնավորապես, որ այս օրենքն այդպես էլ ազատամարտիկների սոցիալական խնդիրները չի լուծի:

Aravot.am-ը Շուշիի առանձնակի գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Ժորա Ֆարյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի օրենքի մասին:

Ազատամարտիկի խոսքերով, օրենքում շատ կետեր կան, որոնք անհասկանալի են. «Կետերից մեկն է, որ 3 ամիս արցախյան պատերազմի մասնակից է եղել, ուրեմն կարող է օգտվել: Այսպես որ գնա, 1 միլիոն մարդ կունենա այդ թղթից, էդ օրենքը հնարավորություն է տալիս ինչ ուզեն անեն: Իմ կարծիքով` կոնկրետ ազատամարտիկների հարցը չի լուծվի, քանի դեռ Հայաստանում վիճակը սա է, նման օրենքները չեն կարող հարց լուծել:

Ի՞նչ է նշանակում 3 ամիս, որ կռվել է երկրապահ կամավորականի անդամ ա: Է°, եղեք, բայց մենք արդեն 1000 հատ փաստեր գիտենք, որ ինչքան մարդ կա, որ մեդալներ ունի, բայց ինքն ընդամենը 14 տարեկան է եղել էդ ժամանակ, գեներալներ էլ կան այդպիսի: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ սպայակազմը ազնվականներ են, պետության պատասխանատուներն են, այնտեղ գեներալ դառնալու համար ինչ ճանապարհ են անցնում` կրթությունից սկսած` քաղաքագիտություն, արտաքին քաղաքականություն եւ այլն, և այլն: Իսկ մեզ մոտ չգիտես ինչո՞ւ, ռուլից իջնում են, դառնում են գեներալ: Ու հետո էլ ուզում եք, որ երկիրը ղեկավարվի: Այս օրենքները, եթե նորմալ լինեին, հիմա այնտեղ ազատամարտիկները նստացույց չէին անի, եթե ինչ-որ մեկը մտածում է նրանք կամակորություն են անում, խիստ սխալվում է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930