Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի սպորտային վնասվածքաբանը Վահե Ավետյանի գործի հետ

Հունիս 25,2013 18:16

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը  «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից բռնարարքների ենթարկված Վահե Ավետյանի եւ նրա ընկերների գործով այսօր հրապարակեց տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի եւ Լուսինե Հակոբյանի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերն ու միջնորդությունները:

Տուժողների ներկայացուցիչները միջնորդել էին, որպեսզի քրեական գործի նյութերին կցվի Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, որը տպագրվել էր «Նուվել դ՚ Արմենիի» ամսագրում:

Ամբաստանյալների պաշտպաններ Միհրան Պողոսյանը, Մարինե Թովմասյանը, Ավագ Լալայանը հարցնում էին, որպես ինչ պիտի կցվի, ի՞նչ հիմքով, որպես նո՞ր ապացույց, այդ դեպքում, ապացույցների ճանաչման կարգ գոյություն ունի:Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը հիշեցրեց, որ Ռուբեն Հայրապետյանը որպես վկա դատարանում ստորագրել է սուտ ցուցմունք չտալու համար, մինչդեռ նա ազատ է եղել իր զրույցի ժամանակ:
Պաշտպանական կողմի մեկ այլ դիտարկմամբ էլ, նույն տրամաբանությամբ կարելի է այս գործին առնչվող բոլոր հրապարակումները կցել քրեական գործին:
Դատարանը մերժեց այս միջնորդությունը, ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ, նաեւ հայտնեց, որ մեղադրանքի կողմը որեւէ հիմնավորում չի բերել, թե որտեղից է արտատպել, եւ արտատպությունը արդյոք համապատասխանում է բնօրինակին:

IMG_1247
Մեկ այլ միջնորդությամբ կողմը պահանջել էր կալանք դնել ամբաստանյալների գույքի վրա:
Դատարանում երկրորդ անգամ տարբեր թարգմանական տեքստեր են ներկայացվում: Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը չբացառեց, որ կլինի նաեւ երրորդը…
Այդ տեքստը ուղարկվել է Վիեննայի մասնավոր կլինիկայից, համալսարանի պրոֆեսոր Ռուդոլֆ Շաբուսի եզրակացությունն է:
Պաշտպանական կողմը ուզում էր հասկանալ, թե արտերկրի մասնավոր կլինիկայի բժիշկը մասնագե՞տ է, ինչպիսի՞, որքանո՞վ է այն տարբերվում Հայաստանի փորձագիտական եզրակացությունից:
Պաշտպան Միհրան Պողոսյանը նկատեց, որ գերմաներենից թարգմանված տեքստի մեջ նշվել է.«Սպորտային վնասվածքաբանության եւ դժբախտ պատահարի վիրաբուժության գծով մասնագիտացված բժիշկ» ստորագրած, սպորտային վնասվածքաբանի տված եզրակացությունը ի՞նչ կապ ունի այս գործի հետ: Իսկ պաշտպան Արման Խաչատրյանն էլ մեջ բերելով հետեւյալը՝ «Հիվանդների վնասվածքի հետեւանքի վրա ազդող այլ թերապիա չի անցկացվել», հարցրեց. «Ինչ հիվանդների մասին է խոսքը, արդյոք թարգմանությունը ճիշտ է արված»:
Անհարթ էր նաեւ հետեւյալ ձեւակերպումը. «Վահե Ավետյանի ուղեղի խիստ վնասվածքը տրավմայի պատճառ է հանդիսանում»:
Տուժողների ներկայացուցիչները պնդեցին իրենց միջնորդությունը դատակոչի վերաբերյալ: Չնայած նախորդ վկաները էական որեւէ հանգամանք չեն ավելացրել գործին, սակայն, երկու վկա նորից կկանչվեն հաջորդ նիստին, ու դրանից հետո կորոշվի վկաների դատակոչը սահմանափակելու մասին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 28-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930