Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ

Հունիս 25,2013 18:07

Հունիսի 22–ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի  հանդիպումը Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որոնք Մարսել էին եկել ավելի քան 12 երկրից, այդ թվում` Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Պորտուգալիայից, Չեխիայից, ինչպես նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց նախարարության գործունեությունը Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման, փոխգործակցության հետագա ամրապնդման, այդ ուղղությամբ պետության վարած քաղաքականության, ինչպես նաև տարբեր ոլորտներում նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նաև սիրիահայերի աջակցության  ուղղությամբ տարվող բազմաբնույթ աշխատանքները, այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին:

Եվրոպայի հայ համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները  հանդես եկան  ելույթներով և կարևորեցին նախարարության  որդեգրած քաղաքականությունը, իրականացվող համահայկական ծրագրերը: Նրանք ներկայացրեցին իրենց աշխատանքները, խոսեցին հիմնական խնդիրների և անելիքների  մասին:

Ավստրիայի հայ ավետարանական եկեղեցու ատենապետ Ռուբինա Ղազարյանը նշեց, որ ավստրիահայ համայնքի ջանքերով նկարահանվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» ֆիլմը: Համայնքը 2013 թ-ի ապրիլի 24-ին նախաձեռնել է մի ծրագիր, որի շրջանակներում Ցեղասպանության մասին պատմող նամակ է ուղարկվել Ավստրիայի խորհրդարանի բոլոր ներկայացուցիչներին: Տիկին Ղազարյանը նշեց, որ այս ուղղությամբ պարբերաբար աշխատանքներ կտարվեն  կշարունակվեն, նա հույս հայտնեց, որ ի վերջո խորհրդարանի բոլոր անդամները կարձագանքեն իրենց նախաձեռնությանը:

«Ուրարտու» հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը և առանձնակի կարևորեց հզոր հայրենիքի կայացման ու ամրապնդման, Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով ինչպես սփյուռքյան կառույցների ու կազմակերպությունների, այնպես էլ յուրաքանչյուր հայ մարդու դերը:

Ֆրանսիայի Նիս քաղաքից Նարինե Պետրոսյանը ողջունեց նախարարության կողմից սիրիահայերի աջակցության նպատակով իրականացվող ծրագրերը: Նա նշեց, որ սիրիահայությունն այսօր ամենախոցելի հայկական համայնքն է և օգնության լուրջ կարիք ունի: Տիկին Պետրոսյանը համառոտ ներկայացրեց իրենց համայնքի կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Մասնակիցները հանդես եկան առաջարկություներով և տարբեր հարցադրումներով` առանձնացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին  ընդառաջ իրականացվելիք ծրագրերը: Նրանք կարևորեցին արդյունավետ համագործակցության և նոր ծրագրերի իրականացման  նպատակով կազմակերպվող նման աշխատաժողովների հաճախակի անցկացումը՝:

Նույն օրը երեկոյան տիկին Հակոբյանը մասնակցեց Հայկական առևտրական ցանցի կողմից կազմակերպված պաշտոնական երեկույթին, որի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշին,  Հայկական առևտրական ցանցի նախագահ Վահրամ Փիրջանյանին, «ARARAT TV» հեռուստաընկերության տնօրեն Ռիչարդ Ֆինդիկյանին, իսկ նախարարության պատվոգիրը շնորհեց Հայկական առևտրական ցանցի փոխնախագահ Ժակ Ավդոյանին:

«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա»  վերջին օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծաղիկներ դրեց Մարսելում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, որից հետո Մարսելի հայ առաքելական եկեղեցում մասնակցեց  Սուրբ Պատարագին: Տիկին Հակոբյանը ներկա գտնվեց եկեղեցուն կից դահլիճում իր պատվին կազմակերպված միջոցառմանը, հանդես եկավ ելույթով:

Հաջորդ օրն առավոտյան  տիկին Հակոբյանը մեկնեց Վարշավա:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930