Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց 39 տոկոսը սեր է խոստովանում առաջին ամսում. Զգացմունքները խոստովանելու մասին

Հունիս 25,2013 18:08

Տղամարդիկ իրենց զգացմունքների մասին խոստովանում են սիրահարվելու 88-րդ օրը, իսկ աղջիկները նախընտրում են մի փոքր ավելի երկար սպասել՝ մինչև 134-րդ օրը: Տղամարդկանց 39 տոկոսը սեր է խոստովանում առաջին ամսում, կանանց միայն 23 տոկոսն է նման քայլ անում:
Սա հանրահայտ կայքերից մեկի անցկացրած ուսումնասիրության արդյունքներն են: Հաղորդում է www.rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Raut-ը:
Նկատենք, որ ոչ բոլոր դեպքերում են մարդիկ խոստովանում իրենց զգացմունքների մասին. դա կարող է պայմանավորված լինել ինչպես շատ լուրջ հանգամանքներով, այնպես էլ պարզապես «սիրային խաղով»՝ մրցակցությամբ. տղամարդիկ չեն ուզում առաջինը խոստովանել, աղջիկները՝ առավել ևս. արդյունքում կամ ոչինչ չի ստացվում, կամ ամեն բան մնում է բախտի քմահաճույքին, կամ էլ վերջիվերջո, զույգերից մեկը զիջում է :
19-ամյա Անուշիկին սա ծանոթ իրավիճակ է. «Ինձ թվում էր՝ իմ սառը վերաբերմունքն էր պատճառը, որովհետև մի քանի անգամ ակնարկել է, ես շրջանցել եմ խոսքը, դրանից հետո միմայն հարցնում էր՝ ես նրա հանդեպ անտարբեր չե՞մ, չէ՞,-պատմում է նա և հավելում,-մի օր էլ չդիմացա ՝ ասեցի, եթե դու ուզում ես սեր խոստովանել, միանգամից ասա, իզուր իմ վրա մի գցիր»:
21-ամյա Նորայրը ոչ մի վատ բան չի տեսնում այն բանում, որ առաջինն աղջիկներն են սեր խոստովանում՝ բայց միայն այն դեպքում, երբ աղջիկը երկար ժամանակ ճանաչում է տղային. «Եթե մարդիկ շփվում են, էլ ինչու՞ պիտի աղջիկը վախենա կամ քաշվի. գուցե մտածում է, թե տղան երեսով է տալու… չեմ կարծում էդտեղ երեսով տալու բան կա»,-ասում է նա:
Փորձեցինք իմանալ նաև տղաների կարծիքը, թե ինչու են սպասում, որ աղջիկն առաջինը քայլ անի. «Իմ կարծիքով՝ տվյալ տղամարդը էգոիստ է կամ էլ աղջիկներն են իրեն էդպես սովորեցրել… ու՞ր մնաց մեր ավանդական ձևը, էսպես որ գնա, աղջիկները կգնան տղա ուզելու»,-ասում է 24-ամյա Էդգարը: Իսկ 21-ամյա Նարեկի խոսքով՝ հնարավոր է տղան խաղում է աղջկա հոգու հետ. «Աղջիկներն ավելի շուտ են սիրահարվում, քան տղաները, բայց միշտ սպասում են, որ տղան խոստովանի: Հնարավոր է՝ տղամարդը նկատել է դա և փորձում է խաղալ նրա զգացմունքների հետ՝ ստիպել ասել ճիշտը»:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930