Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Սա աղանդավորական պատերազմ է, այլ ոչ թե պատերազմ հանուն ժողովրդավարության եւ ազատության»

Հունիս 25,2013 16:51

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Իրավիճակը Մերձավոր Արևելքում» զեկույցի շուրջ

Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ

Նախ և առաջ` ցանկանում եմ շնորհավորել զեկուցողին, օբյեկտիվ և հավասարակշռված զեկույցի համար: Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին զարգացումները տագնապալի ազդանշան են մեզ ուղարկում: Դա ազդանշան է առ այն, որ Արաբական գարունը վերածվում է տարածաշրջանային ձմռան, որն էլ իր հերթին կարող է դառնալ համաշխարհային ձմեռ: Եգիպտոսի, Թունիսի եւ Լիբիայի հեղափոխությունները ձախողվել են, չհասնելով իրենց նպատակներին, իսկ հեղափոխությունը Սիրիայում հաջողության է հասել միայն սեփական երկրի և ժողովրդի ոչնչացման հարցում:

 

Մերձավոր Արեւելքում, որտեղ գերիշխում է որոշակի մտածելակերպ անհնար է բաժանարար գիծ տանել զինակիցների միջև: Եթե ալ-Նասրան պայքարում է, այսպես կոչված, չափավոր Ազատ սիրիական բանակի կողքին, ապա սխալ կլինի ենթադրել, որ օգնությունն, որն ուղղված է Ազատ սիրիական բանակին կմնա հենց նրանց ձեռքում: Օգնելով ապստամբներին և հաղթելով ռեժիմը, մենք դուռ կբացենք պատասխան ջարդերի, Ալավիտների եւ այլ փոքրամասնությունների` քրիստոնյա արաբների, ասորիների, դրուզերի և իհարկե հայերի նկատմամբ իրական ցեղասպանություն իրականացնելու համար:

Իրականում սա աղանդավորական պատերազմ է, այլ ոչ թե պատերազմ հանուն ժողովրդավարության եւ ազատության: Սունիների պայքարը ոչ կրոնական և երկիրը որպես աշխարհիկ պետություն պահպանող ու փոքրամասնություն կազմող շիաների համայնքի հետ, հիմնական նպատակը մահմեդական խալիֆայություն ստեղծելն է: Եթե Սաուդյան Արաբիան, Քաթարը և Թուրքիան ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տարածման ջատագովներն են, ապա ժողովրդավարության սահմանումը պետք է հիմնովին վերանայվի:

Սաուդյան Արաբիան դաժանորեն ճնշել է շիաների ապստամբությունը հարեւան Բահրեյնում, իսկ Թուրքիան իր սեփական ժողովրդի խռովությունը Թաքսիմի հրապարակում: Եվրոպական քաղաքակրթության որոշ միջամտություն են պահանջում: Սակայն միջամտություն հանուն ինչի՞: Եվս մեկ ձախողված հեղափոխությա՞ն: Եվս մեկ տապալված պետության և ցեղասպանությա՞ն, որը մենք չենք կարողանա կանխել ճիշտ այնպես, ինչպես որ հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և թութսիներինը Ռուանդայում եւ Դարֆուրի սեւ աֆրիկացիներինը Սուդանում:

Եթե ևս մեկ տարածաշրջանային իշխանություն չեզոքացնելու նպատակին ուղղված արշավը կարդարացնի արդյունքում տեղի ունեցող Մերձավոր Արեւելքի ոչ միայն քաղաքական, այլ նաև էթնիկ, կրոնական և մշակութային ողջ քարտեզի փոփոխությունը, ապա մենք, որպես արեւմտյան և հրեա-քրիստոնեական մշակույթի կրողներ մեծ խնդիր ունենք մեր երկրների հիմքում ընկած իրողությունների և արժեքների տեսլականի հետ: Իսկապես, տարածաշրջանը, որտեղ սկիզբ է առել քրիստոնեությունը, և որտեղ այն հանդիսանում էր գերիշխող քաղաքակրթություն, վերածվում է տարածաշրջանի առանց քրիստոնյաների: Իրաքի հսկայական քրիստոնյա համայնքները, որոնք այդտեղ էին ընդամենը մի տասնյակ տարի առաջ, այժմ գրեթե ամբողջությամբ վերացել են: Եգիպտոսում ղպտիները և այլ քրիստոնյաները կարծես չեն վայելում իրենց կյանքն հեղափոխությունից հետո, իսկ Սիրիայի փոքրամասնությունները սարսափով նայում են դեպի ապագան, որն անհերքելիորեն կոչնչացնի իրենց համայնքները, իրենց ապրուստը եւ իրենց կյանքը:

Արդյոք շարիաթն ու սուննիների համայնքը այն նոր ժողովրդավարությու՞նն է, որ մենք կցանկանայինք տեսնել Մերձավոր Արեւելքում: Արդյոք մեկ կոնկրետ մեծ համայնքի այսպես կոչված ժողովրդավարությունը այն ժողովրդավարությու՞նն է, որ մենք գիտենք: Հանուն ինչի՞ են կամավորները Աֆղանստանից, Պարսից ծոցի երկրներից, Չեչնիայից պայքարում Սիրիայում: Հանուն ազատության՞: Հանուն բազմազանությա՞ն Հանուն հանդուրժողականության և մարդու իրավունքներ՞ի: Նրանք բոլորը միացել են որոշակի շարժման սև դրոշի ներքո, որն այլևս միայն մի խումբ չէ: Նրանց տեսլականը այն չէ հանուն ինչի մենք պայքարել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչ օրս, այն չէ հանուն ինչի մեր հայրերը զոհաբերել են իրենց կյանքը:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հանդուրժողականության համար: Ժամանակն է կանգ առնել եւ անդրադառնալ այս հարցին այսօր, քանի դեռ շատ ուշ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930