ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է 1in.am լրատվական կայքը: Ըստ լուրի, վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել երեկ գիշեր՝ ստամոքսային խանգարումների եւ սուր աղիքային նոպաների պատճառով:
Aravot.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը վստահեցրեց, որ ոչ մի լուրջ բան չի եղել, վարչապետը մրսած է եւ գնացել է ստուգման, հիմա արդեն ամեն ինչ կարգին է եւ Տիգրան Սարգսյանը չի հոսպիտալացվել, ընդամենը մի 2-3 ժամ է մնացել հիվանդանոցում.«Առավոտյան վարչապետը գնացել է աշխատանքի, այս պահին տանն է, կազդուրվում է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Էնքան ատկատ են ուտում՝ ստամոքսները խանգարվում ա: