«Գուցե միամիտ գտնվեմ, բայց ես ունեմ այն տպավորությունը, որ երկուստեք կա կամք առաջ տանել հակամարտության կարգավորման գործընթացը»,-ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստին հաջորդած մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ նախագահ Ժան–Կլոդ Մինյոնը:
Նա ցանկություն հայտնեց ղարաբաղյան հակամարտությունը քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Նա տեղեկացրեց, որ այդ հանդիպումը տեղի կունենա վաղը:
Մանրամասնելով թեման Ժ. Մինյոնը նշեց. «Իմ դիրքորոշումը պարզ է: Ես հավատում եմ, որ հակամարտության կարգավորման հիմնական ուղին Մինսկի խումբն է: Մինսկի խմբի միջնորդների կողմից մշակված մադրիդյան սկզբունքները հիմք են այդ ուղղությամբ աշխատելու համար : Ցանկացած այլ քննարկում կարող է խոչընդոտել այդ աշխատանքներին: Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների հետ: Եվ ցանկություն կա նաև լսել նրանց, որպեսզի նրանք մեզ ներկայացնեն, թե ինչ մակարդակում են գտնվում հակամարտության կարգավորման ուղղությամբ քննարկումները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ