Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն համաձայնեց Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսել

Հունիս 25,2013 15:15

«Ազատություն» ռադիոկայան. Եվրամիությունը համաձայնել է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսել, սակայն հետաձգել է այն մինչեւ հոկտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից երկրի առաջընթացի վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացումը եւ քննարկումը:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, առաջարկը ներկայացրել է Գերմանիան, որը համարում է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունների նոր փուլը պետք է հետաձգել շուրջ չորս ամսով` արտահայտելով դաշինքի դժգոհությունը պաշտոնական Անկարայի կողմից հակակառավարական ցույցերի ճնշման կապակցությամբ:

Եվրահանձնաժողովի զեկույցի քննարկումից հետո Եվրամիությունը միասնական դիրքորոշում կարտահայտի բանակցությունների փաստաթղթի 22-րդ գլխին անցնելու հարցով եւ կսահմանի Ընդունելության կոնֆերանսի ժամկետները, փոխանցում է թուրքական պարբերականը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ողջունել է բանակցությունների նոր փուլ սկսելու Եվրամիության որոշումը, որը հարցականի տակ էր առաջին հերթին Գերմանիայի վերապահումների պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930