Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրականում ոչինչ չի փոխվել՝ պնդում են ճանապարհային ոստիկանները

Հունիս 25,2013 14:42

Օրենքի փոփոխությունն ընդամենը հաշվի է առնում արագաչափերի տեսականորեն հնարավոր սխալանքը

Տեսականորեն արագաչափերը կարող են սխալվել, եւ նրանց հնարավոր սխալանքը նկատի ունենալով՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ  են կատարվել: Ճիշտ է, դրանք դեռ ուժի մեջ չեն մտել, քանի որ նախագահը դեռ չի ստորագրել, եւ չեն հրապարակվել պաշտոնական տեղեկագրում, սակայն այսօր «Ֆորում» ակումբում հյուրընկալված ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՃՈ պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը եւ ՃՈ իրավաբանական վարչության պետ Արմեն Չիլինգարյանը, վստահեցնում էին, որ փոփոխությունը հիմնականում ձեւակերպումների մեջ է, եւ վարորդը որեւէ փոփոխություն չի զգալու:

Եթե մինչ օրենքի վերջնական ընդունումը՝ սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում տուգանք չկար, իսկ 11-20 կմ/ժամ-ով գերացանցելու դեպքում էր վարորդը տուգանվում 10 հազար դրամով, ապա օրենքի ընդունումից հետո 1-10կմ/ժամ-ով խախտելու դեպքում կտուգանվի նույն չափով, սակայն եթե առաջ հաշվի չէր առնվում արագաչափերի տեսականորեն հնարավոր սխալանքը՝ 10 կմ/ժ-ի չափով, ապա հիմա դա հաշվի է առնվում:

Որպեսզի ավելի հասկանալի լինի, բերենք ոստիկանների ներկայացրած օրինակը:

Վարորդը քշել է 71 կմ/ժամ արագությամբ: Նախկինում գալիս էր տուգանք նախատեսող թերթիկ, որում գրված էր, որ սահմանված արագությունը 11կմ/ժամով գերազանցելու համար վարորդը տուգանվում է 10 հազար դրամով, ներկայումս դա վերաձեւակերպվելու է՝ 1 կմ/ժամով գերազանցելու համար տուգանվում է 10 հազար դրամով: Այն 10 կմ/ժամը գնահատվելով որպես արագաչափի հնարավոր սխալանք, մեջտեղից դուրս է գալիս:

«Առավոտի» հարցին, իսկ եթե ոչ թե արագաչափն է գրանցում արագությունը, այլ՝ ճանապարհային ոստիկանը, ի՞նչ սխալանքի մասին կարող է խոսք գնալ, ոստիկանը կարող է 61 կմ/ժամ արագությամբ քշող վարորդին կանգնեցնել եւ տուգանել՝ պարոն Չիլինգարյանը հավաստեց, որ նման բան չի կարող լինել, քանի որ արագության գերազանցումը կարող է ֆիքսվել միայն եւ միայն արագաչափ սարքերի կողմից, կլինեն դրանք՝ անշարժ սարքեր, շարժական, ոստիկանական մեքենայի մեջ տեղադրված, թե ոստիկանի ձեռքին գտնվող: Այսինքն, որեւէ ոստիկան իրավունք չունի կանգնեցնել եւ տուգանել արագությունը գերազանցելու համար, եթե դա ֆիքսվել է միայն իր աչքաչափով:

Մելանյա Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930