Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայրիկյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին պետք էր պատժել…». Կարո Եղնուկյան

Հունիս 25,2013 14:29

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօր դժգոհեց, որ այս տարվա  հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի դեպքը մամուլում որոշ անձանց կողմից, իրենց ուզած ձևով, այնպես ձևեց  քրեական գործը, որ կասկածի տակ առնվեց անգամ Պարույր Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը:

«Զավեշտը հասավ այնտեղ, որ մամուլում հրապարակվեցին նյութեր, որ իբր Հայրիկյանի վրա դատաբժիշկը հրազենային վնասվածք չի տեսել: Ոչ միայն կա այդ հրազենային վնասվածքը, այլ նաև հանցագործի գնդակը խրվել, մնացել է Հայրիկյանի մարմնում, որը վիրահատական ճանապարհով հեռացվել է մարմնից»,- «Ուրբաթ» ակումբում ասաց փաստաբանը:
Նրա խոսքով.«Եթե հանցագործի գնդակից Հայրիկյանը զոհվեր, վստահ եղեք, նա դասվելու էր զոհված հերթական հերոս նահատակների շարքը»:

Պարոն Բաղդասարյանը, անդրադառնալով գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի տարածած հաղորդագրությանը, ասաց. «Սիրունյանի գրասենյակը հայտարարություն է տարածում, խոսում է երկրորդ գնդակի մասին եւ  անտեսում է առաջին գնդակի մասին:  Չի ասում՝ երկրորդ գնդակի հետքը չկա: Երբ  մեկը փաստերից տեղյակ է եւ միտումնավոր փաստերը չի ներկայացնում հավասար է ստելուն»:

Փաստաբանի խոսքերով, երկրորդ փամփուշտի մասին խոսք չի եղել, վնասվածքի մասին էլ չի խոսվել:

Նա նաեւ անդրադաձավ հարյուր հազար դոլար Վարդան Սեդրակյանի հաշվեհամարին ուղարկելու հանգամանքին ու հավելեց. «2012-ի դեկտեմբերին նա ստացել է հարյուր հազար դոլարի չափով գումար: Մենք այս գումարը ոչ կապում, ոչ էլ չենք կապում»:
Փաստաբանը խոսեց նաեւ Հայրիկյանի ներկայացրած միջնորդության մասին՝ Վարդան Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ.  « Կալանք ձևակերպումը ծայրահեղ է, քանի որ կան այլընտրանքային միջոցներ»:

Պարույր Հայրիկյանի ընկեր, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանն էլ  շարունակեց. «Վարդան Սեդրակյանն այս գործի երկրորդ օղակն է: Ես տեսնում եմ միտումնավոր փորձ՝ օղակը փակելու, որ չկարողանաս այդ օղակից դուրս գալ»:
Այն կարծիքը, որ կրակոցը սպանելու միտում չի ունեցել, փաստաբանը պնդեց,  որ կրծքին ուղղված կրակոցը ոչ այլ ինչ է, քան մահափորձ:
Կարո Եղնուկյանն էլ խոսեց  մահափորձի քաղաքական նպատակներից. «Պարույր Հայրիկյանի առաջին կասկածները ամրապնդվում են: Երկու թեկնածու կային նախընտրական քարոզարշավին, որոնք հասարակությանը կոչ էին անում հանել իրենց միջի վախերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը, որոնց պետք էր պատժել:  Հայրիկյանը չթողեց այդպես ընթանար գործը, նա ժողովրդի դուխը չկոտրեց, հաջորդ օրն ասաց, որ լավ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930