Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում նորարական ֆինանսավորման և արդյունավետ ծախսային միջոցառումների միջոցով առողջապահության բարելավումը

Հունիս 25,2013 14:10

Համաշխարհային բանկը ներկայացնում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առողջապահության նոր զեկույցը և Հայաստանի պաշտոնատար անձանց հետ կազմակերպում քննարկումներ

Հայաստանում առողջապահության ոլորտի քաղաքականությամբ զբաղվող առանցքային պետական պաշտոնյաներն ու մասնագետները քննարկեցին Համաշխարհային բանկի «Բարելավելով առողջապահական համակարգի արդյունքները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» նոր զեկույցը: Վերլուծության համաձայն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) երկրներում առողջապահական արդյունքները վերջին 50 տարիների ընթացքում ամենադանդաղն են առաջխաղացում արձանագրել: Զեկույցը առաջարկում է բարելավել առողջապահական հիմնական արդյունքները, ապահովել համարժեք ֆինանսավորում և հզորացնել ինստիտուցիոնալ հիմքերը, որպեսզի տարածաշրջանում առողջապահության համակարգը կատարելագործվի:

ԵԿԱ-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների միջև կյանքի տևողության տարբերությունը 1960-ականներից ի վեր մեծացել է, մինչդեռ միջին եկամուտ ունեցող այլ տարածաշրջաններում կյանքի տևողությունը հավասարվել, ապա և գերազանցել է ԵԿԱ ցուցանիշը: Մինչև 1990 թվականը Հայաստանի արձանագրած ցուցանիշը դեռևս անգերազանցելի է ներկայումս երկրի արձանագրած ցուցանիշների հետ համեմատած: Բոլորովին վերջերս, տարածաշրջանի բոլոր երկրներում արձանագրվել է դրական միտում, սակայն Արևմտյան Եվրոպայի երկրներին հասնելու համար դեռևս երկար ճանապարհ է սպասվում:

«ԵԿԱ-ի բնակչության շրջանում ամենատարածվածը սրտանոթային հիվանդություններն են,» նշեց Օուեն Սմիթը, ով Համաշխարհային բանկի առողջապահության ոլորտի առաջատար տնտեսագետն է և զեկույցի համահեղինակը: «Այս խմբի հիվանդություններով է պայմանավորված Արևմտյան Եվրոպայի և ԵԿԱ-ի միջև արձանագրված կյանքի տևողության տարբերության կեսից ավելին: Տարածաշրջանում սրտանոթային հիվանդությունների նման տարածվածությունը ինքնաբերաբար պետք է հանդիսանա համարժեք քաղաքականության որդեգրման թիրախ»:

Սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության կրճատման համար անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Դրանց շարքում ամենակարևոր երկուսը ծխախոտն ու ալկոհոլն են: Հայաստանում սրտանոթային մահացության կրճատման համար անհրաժեշտ կլինի ծխախոտի առավել խիստ հարկման, նախնական բուժօգնության միջոցով բարձր ճնշման բարելավված դիտրակման և առողջապահական համակարգի բոլոր մակարդակներում ծառայությունների մատուցման որակի բարձրացման համադրությունը:

Զեկույցը առաջարկում է, որ տարածաշրջանի առողջապահական օրակարգումկանխարգելումն ու բուժումը հավասարապես արժանանան ուշադրության ՝ մասնավորապես արդյունավետ ծախսային միջոցառումների ներդրման միջոցով:

Հայաստանում առողջապահական համակարգի խոցելի կետերից մեկը ֆինանսական ապահովությունն է, քանի որ տնային տնտեսությունների մի զգալի մասը բժշկական ծախսերի արդյունքում ենթակա է աղքատացման վտանգին: Միևնույն ժամանակ աղքատների և հարուստների միջև առողջապահության մատչելիության անհավասարության առումով տարածաշրջանում երկիրը արձանագրել է բարձր ցուցանիշներից մեկը: Ֆինանսական պաշտպանվածության բարելավման համար կպահանջվի աջակցության որոշակի ընդլայնված փաթեթի համադրություն, խոցելի խմբերի դեպքում առողջապահական ծրագրերի առավել լավ թիրախավորում և ոչ ֆորմալ վճարումների կրճատում:

«Ֆինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց, որպեսզի Հայաստանում ամենաաղքատ տնային տնտեսությունների կեսը նվազեցնի առողջապահական ծախսերը,» նշում է Ժան Միշել Հապին, ով Հայաստանում ղեկավարում է Համաշխարհային բանկի գրասենյակը:«Որպեսզի առավել բարձրորակ առողջապահական ծառայությունները լարցուցիչ բեռ չառաջացնեն տնային տնտեսությունների վրա, առաջարկում ենք բարելավել ծառայությունների թիրախավորումը աղքատների համար, միևնույն ժամանակ բարելավելով հանրային առողջապահական ծախսերի արդյունավետությունը»:

Պետական բյուջեն անարդյունավետ առողջապահական ծասերից պաշտպանելու նպատակով զեկույցն առաջարկում է հիվանդանոցային լրացուցիչ ենթակառուցվածքից ազատվելու, ծառայությունների մատուցման նորարարական մոտեցումներ որդեգրելու, ծառայություններ մատուցողի կատարողականի վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջացնելու միջոցով բարելավել արդյունավետությունը: Ավելին, կարևոր է նաև նվազեցնել թե կառավարության, թե տնային տնտեսությունների կողմից դեղամիջոցներին հատկացվող գումարի չափը՝ ավելի լավ գնումների մեթոդաբանության կիրառման և դեղատոմսերի առավել տրամաբանված դուրս գրման միջոցով:

Զեկույցը նշում է ավելի լավ արդյունքներ արձանագրելու գործումունիվերսալ դեղատոմսի բացակայության փաստը: Չնայած որ Հայաստանը վերջին տարիներին ինստիտուցիոնալ հատվածում որոշակիառաջընթաց է արձանագրել, բավական քանականությամբ անելիք կա՝ մասնավորապես առողջապահական ծառայություններ մատուցողների հաշվետվունակության ամրացման և ֆինանսական աղբյուրների մոբիլիզացման առումով: Տարբերակներից մեկը առաջարկում է որդեգրել դեռևս ԵԿԱ-ում բացակայող, բայց առավել զարգացած երկրներում առողջապահական համակարգը կառավարող կիրառվող հիմնական բաղադիրչները:

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930