Անժելինա Ջոլիի եւ Բրետ Փիթի միջեւ տարաձայնություններ են առաջացել հարսանեկան արարողության նախաշեմին: Պատճառները կապված են նշանավոր արարողության կազմակերպման հետ: Հոլիվուդյան դերասանների մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ Ջոլին արգելել է Բրետ Փիթին հրավիրել նրա ամենամոտ ընկերներ Քվենտին Տարանտինոյին, Ջոն Հիլին եւ Ֆիլիպ Սեյմուրային: Հայտնում է heat.ru-ն: Դերասանուհին չի ցանկանում նրանց տեսնել հարսանեկան արարողությանը, որովհետեւ վախենում է, որ նրան կհարբեն եւ կփչացնեն ամբողջ տոնը:
Անցանկալի հյուրերի «ցուցակում» հայտնվել է նաեւ Ջորջ Քլունին, բայց նրա դեպքում, Ջոլին մարտական չի տրամադրված: Նա Փիթին զգուշացրել է, որ Քլունին կգա, եթե ալկոհոլ չօգտագործի:
«Անժելինան ցանկանում է, որ հարսանեկան արարողությունն անցնի քաղաքակիրթ եւ հանգիստ: Նա անհանգստանում է Բրետ Փիթի ընկերների սովորություններից: Համոզված է, որ Ջորջն ու Քլունին կխմեն եւ կհարբեն՝ փչացնելով հարսանեկան արարողությունը»,- ասել է դերասանների մոտ կանգնած աղբյուրը: