Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վթարների քանակն ավելացել է, զոհերինը՝ պակասել

Հունիս 25,2013 13:53

2013-ի մայիսի 31-ի դրությամբ Երեւան քաղաքում գրանցվել է 396 ճանապարհատրանսպորտային դեպք, որը 54-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Փոխարենը զոհերի քանակն է երեքով պակասել՝ այս տարի զոհվել է 21 մարդ՝ նախորդ տարվա 24-ի փոխարեն: Վիրավորների քանակը 56-ով ավելացել է՝ դառնալով 511:

Այս տվյալները ներկայացնելով՝ ՃՈ պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը եւ ՃՈ իրավաբանական վարչության պետ Արմեն Չիլինգարյանը այսօր «Ֆորում» ակումբում համոզմունք հայտնեցին, որ թեեւ ՃՏՊ-ների քանակն ավելացել է, սակայն նվազել է դրանց ծանրության աստիճանը, եւ դա՝ արագաչափ սարքերի եւ խաչմերուկներում տեսախցիկների առկայության շնորհիվ: Քանի որ ծանր հետեւանքներով, մասնավորապես՝ զոհերով, ճանապարհատրանսպորտային պատահարները հիմնականում արագության գերազանցման, ինչպես նաեւ՝ խաչմերուկներում լուսացույցների հրահանգներին չենթարկվելու արդյունքում են գրանցվում, իսկ այդ սարքավորումների առկայությունը վարորդներին ստիպում է զսպել արագությունը եւ ավելի ուշադիր լինել լուսացույցների հրահանգների հանդեպ:

Ի դեպ, թեեւ ոստիկանությունում չեն կազմում՝ արագության գերազանցման թոփ-տասնյակ, սակայն բարձրաստիճան ոստիկանները լրագրողների խնդրանքին ի պատասխան հիշեցին, որ Երեւանում գրանցված ամենամեծ արագություններից մեկը եղել է Արշակունյաց պողոտայում՝ 175 կմ/ժ՝ մինչեւ արագաչափերի տեղադրումը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930