Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլայ Պատրուշեւ. Անվտանգության տեսանկյունից ՀՀ-ն անհանգստանալու հիմքեր չունի

Հունիս 25,2013 13:52

Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Հիշեցնենք, որ մինչ այդ հայկական եւ ռուսական կողմերի միջեւ ստորագրվել էին ռազմատեխնիկական համագործակցության մի շարք համաձայնագրեր:

Պարոն Պատրուշեւի խոսքով Հայաստանի ու Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդներն ակտիվորեն համագործակցում են: Ներկայումս էլ արդեն մշակում են 2014-2015 թվականների համագործակցության ծրագիրը, այն հարցերի շուրջ, որոնք երկկողմանի հետաքրքրություններ են ներկայացնում:
«Ակտիվ եւ արդյունավետ համագործակցության համար շատ կարեւոր է ունենալ համապատասխան նորմատիվաիրավական հիմք»,-ասաց ՌԴ պաշտոնյան՝ հավելելով, որ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունն, ի շնորհիվ ստորագրված փաստաթղթերի, նոր մակարդակ է ենթադրում:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու ու Ադրբեջանի`օրեցօր աճող ռազմական հռետորիկայի վերաբերյալ հարցին, Պատրուշեւն ասաց, որ ռուսական կողմը զենք վաճառելիս պահպանում է ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու պահանջները, Ռուսաստանի բոլոր օրենքները:
«Բացի այդ՝ Հայաստանի հետ մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, այս այցի ընթացքում մենք այցելեցինք ռուսական ռազմաբազա, համոզվեցինք, որ մեր զինվորականները, բանակն ու սահմանապահները հուսալիորեն ապահովում են Հայաստանի անվտանգությունը, այդ առումով դուք որեւէ անհանգստություն չպետք է ունենաք: Այստեղ անվտանգության ապահովման առումով կան բավարար միջոցներ եւ ուժ: Մենք միասին դա ստուգել ենք»,-ասաց պարոն Պատրուշեւը, ինչին ՀՀ ԱԱԽ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ճիշտ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930