Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատամարտիկին հրապարակավ վիրավորել են

Հունիս 25,2013 13:32

Այսօր Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ, բժիշկ Նորայր Շահրադյանը եւ Ժորա Ֆարյանը «Ուրբաթ» ակումբում հանդես եկան ի պաշտպանություն իրենց ազատամարտիկ ընկերոջ՝ Հովսեփ Աղեկյանի, որին, ըստ ասուլիսի մասնակիցների, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում հրապարակավ վիրավորել են:

Ժորա Ֆարյանի պատմելով՝ հաղորդման ընթացքում խոսք է գնացել վիճելի տարածքի մասին եւ հաղորդման մասնակիցը ազատամարտիկին վիրավորել է, ասելով. «ամոթ էն ազատամարտիկին»,  նաեւ՝ «ինչ-որ ազատամարտիկ»:  Իսկ մարտական ընկերների պատմելով, Հովսեփ Աղեկյանը «ինչ-որ ազատամարտիկ» չէ, այլ մասնակցել է բոլոր մարտական գործողություններին, որին մասնակցել է Շուշիի առանձնակի գումարտակը:

Ասուլիսի մասնակիցների ներկայացմամբ՝ իրենք փորձել են կապվել հաղորդավարի հետ եւ հերքում պահանջել, սակայն նրանց պատասխանել են, որ ընդամենը օգոստոսի 10-ին կարող են պատասխան հաղորդում կազմակերպել, ինչը, ազատամարտիկների կարծիքով, շատ ուշ է եւ որեւէ ազդեցություն չի ունենա:

Հովսեփ Աղեկյանի ընկերները նաեւ ներկայացրին խնդիրը, որ արծարծվել է հաղորդման ընթացքում»: Ըստ ազատամարտիկների՝ Նորքի զանգվածի հանրակացարաններից մեկի 1 սենյակում բնակվում է Հովսեփի ընտանիքը՝ կնոջ եւ 3 անչափահաս երեխաների հետ: Նույն հանրակացարանի նկուղային հարկում  մի փոքր ազատ տարածք է եղել, որը պետգույքի հաշվեկշռում է գրանցված եւ ազատամարտիկ ընկերները փորձել են պետական մարմինների հետ բանակցել՝ այդ տարածքը Հովսեփին տրամադրելու համար: Նույն հանրակացարանի բնակիչներից Ռուզանննան ապօրինի տիրացել է այդ տարածքին եւ նույնիսկ կոտրել է սենյակի դուռը, պատ շարել, սակայն երբ Հովսեփը փորձել է ընդդիմանալ , ասելով, որ տարածքը վիճելի է, Ռուզաննան աղմուկ է բարձրացրել: Ընդ որում` բնակիչները պատմել են, որ Ռուզաննան այդ նույն հանրակացարանում ունեցել է  2 սենյակ, սեփականաշնորհած, որը վաճառել է: Այդ հարցն էլ բարձրացվել է ATV-ի եթերում: Ընդ որում՝ հաղորդմանը չի մասնակցել Հովսեփը, քանի որ Հայաստանից բացակայում էր: Իսկ հաղորդման հաղորդավարը հեռախոսով կապվել է Հովսեփի հղի տիկնոջ հետ եւ նրան հրավիրել հաղորդման: Տիկինը հրաժարվել է, պատճառաբանելով, որ ինքը չի կարող ամուսնու փոխարեն մասնակցել հաղորդմանը: Ազատամարտիկի տիկնոջ այդ պատասխանը լսելով՝ հաղորդավարը հենց հաղորդման ընթացքում վիրավորել է նաեւ տիկնոջը, ըստ ասուլիսի մասնակիցների՝ ասելով. «դե լավ, ամեն ինչ պարզ է»:

Հովսեփի ընկերները նաեւ տեղեկացրին, որ այդ հաղորդումից հետո ազատամարտիկի կինը կորցրել է 3,5 ամսական պտղին: Ազատամարտիկները ըստ էության հաղորդումն ամբողջությամբ խեղաթյուրված եւ վիրավորանք են համարում, քանի որ նախ հաղորդմանը հրավիրված չի եղել խնդրին տեղյակ պետգույքի ներկայացուցիչը, բացի դրանից, Հովսեփը ինչ-որ ազատամարտիկ չէ, այլ կարեւորագույն մարտական գործողությունների մասնակից: Ազատամարտիկները նաեւ նշեցին, որ այս ասուլիսին փորձել են հրավիրել նաեւ «Կիսաբաց լուսամուտների» հաղորդավարին, որից այդպես էլ պատասխան չեն ստացել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930