Հունիսի 22-ին Իջեւանի մշակույթի տանը հանդիսավոր նշվել է իջեւանցի գրող, լրագրող եւ հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանի ծննդյան 75-ամյակը: Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանից, հոբելյանին շնորհավորել, գնահատանքի եւ բարեմաղթանքի սրտառուչ խոսքեր են ասել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:
Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը նկատի ունենալով Ռուբեն Սիմոնյանի ավանդը հայ գրականության եւ պատմագիտության մեջ՝ նրան է հանձնել Երեւանի գրողների միության հատուկ մրցանակը:
Մեծարման այս միջոցառումը արձագանք է գտել Ֆեյսբուքում: Օգտատերերից մեկը նկատի ունենալով, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը մի քանի տարի առաջ Ռուբեն Սիմոնյանին ազատել է իր խորհրդականի պաշտոնից, գրել է. «Մարդուն գործից հանում են, վիրավորում, նեղացնում, իր եկամուտի աղբյուրից զրկում, հետո էլ մեծարման երեկո անցկացնում: Էն պահը դուրս եկավ, «սրտառուչ խոսքեր ասացին»:
Նշենք, որ Ռուբեն Սիմոնյանը ղեկավարում էր Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղը, սակայն 2 տարի տարի առաջ միության ղեկավարությունը նրան ազատեց այդ պաշտոնից:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ