2013 թվականի հունիսի 26-ից հուլիսի 1-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունենալու Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից` Ա. Աստախովի հուշամրցաշարը, որին Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի անդամներ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ, ստեփանակերտցիներ Մավրիկ Նասիբյանը /74 կգ/, Աշոտ Դանիելյանը /82կգ/, Դավիթ Գրիգորյանը /90կգ/:
Կարակաս կմեկնի նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա