Սա առաջին դեպքն է աշխարհի 5-րդ ռակետի կարիերայում, երբ նա հենց մեկնարկից լքում է «Մեծ սաղավարտի» մրցաշարը:
Ռաֆայել Նադալը բավականին երկար ժամանակ վնասվածքներն ապաքինելուց հետո կորտ վերադառնալով՝ արդեն հասցրել էր մասնակցել թենիսի ինը գերմրցաշարերի եւ բոլորում էլ հասել առնվազն եզրափակիչ փուլ: Սակայն այս տարվա Ուիմբլդոնը նրա համար խայտառակություն եղավ: Իսպանացին, որ համարվում էր հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը, 2 ժամ 55 րոպեում 6:4, 6:7, 6:7 հաշվով պարտվեց բելգիացի Սթիվ Դարսիսին, որի անունը ոչինչ չի ասում թենիսի սիրահարներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ