Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադիբեկյանն էլ չի օգնի

Հունիս 25,2013 12:20

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե դա «կոպիտ, գռեհիկ սադրանք է», հետո էլ ասել է՝ «Գուգլը բացեք, տեսեք քանի Տիգրան Սարգսյան կա»։

«ՉԻ» – Ըստ երեւույթին Ահարոն Ադիբեկյանը սոցհարցում է անցկացրել, ասենք, 1200 երեւանցիների շրջանում եւ պարզել, որ հարցվածների 37 տոկոսի կարծիքով՝ Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալը կոպիտ եւ գռեհիկ սադրանք է, 29 տոկոսի կարծիքով՝ գռեհիկ, բայց ոչ կոպիտ, 22 տոկոսի կարծիքով՝ ոչ թե սադրանք է, այլ խարդավանք եւ այլն։

Իսկ թե ով եւ ինչպես է վճարել Ահարոն Ադիբեկյանին այս հարցման համար՝ հասկանալի է. նա խոստովանել է, որ ինքը եւս հաշիվ ունի օֆշորային գոտում։

Ինչ վերաբերում է «Գուգլը բացելուն», ապա այստեղ պրն Ադիբեկյանն իրավացի է. հաստատ մեկից ավելի Տիգրան Սարգսյաններ կան։ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ փաստաթղթերում նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի տան հասցեն է նշված։ Թե՞ նրա տանը նույնպես բազմաթիվ Տիգրան Սարգսյաններ են գրանցված, ու վարչապետը դրանցից խաբար չէ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930